Մինչև նոյեմբերի 1-ը պետք է լրացնել վարձակալությունից ստացած եկամտի չափը

12.10.2026 16:05
319

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ եթե քաղաքացին իր անշարժ գույքը վարձակալությամբ է հանձնել մեկ այլ ֆիզիկական անձի և այդ մասին հարկային մարմին հայտարարություն է ներկայացրել, դա դեռևս չի նշանակում, որ վարձակալությունից ստացած եկամուտը տարեկան հայտարարագրում կլրացվի ինքնաշխատ։ Վարձակալությունից ստացած եկամտի չափը քաղաքացին պետք է լրացնի ինքնուրույն։

Հիշե՛ք, որ տարեկան հայտարարագրի նախալրացված տվյալները ձևավորվում են հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Իսկ վարձակալությունից ստացված եկամտի չափը այդ բազայում չի արտացոլվում, հետևաբար այդ տվյալներն ինքնաշխատ չեն լրացվում տարեկան հայտարարագրում։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ վարձակալությունից ստացված եկամտի վերաբերյալ տվյալները լրացնում եք ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում, որտեղ մուտք գործելու համար նախ անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրությամբ նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակի միջոցով։

Ի դեպ, եթե գտնվում եք արտերկրում կամ չունեք նույնականացման քարտ, ապա այս ամբողջ գործընթացը կկարողանաք կատարել լիազորված անձի միջոցով։

Կարևոր է իմանալ, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի վարձակալությունից ստացած եկամտի չափը համապատասխան հարթակում պետք է լրացնեք մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40