Մինչև Փաշինյանը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների երկրի ներսում, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու․ Վազգեն Մանուկյան

28.12.2020 15:00
1198

Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, որովհետև այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար։ Այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խոսելով քաղաքացիների անհնազանդության ակցիաներից։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, Մանուկյանն ասաց, թե չի կարծում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։

«Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Բաժանման սովորական փորձն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություններ, որ հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և կուսակցություններ որոնք չեն ուզում։ Մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել»,-նշեց նա։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի պնդմամբ՝ նախևառաջ Փաշինյանը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի բանակի մարտունակությունը, սահմանների վերաբերյալ գնա բանակցությունների եռակողմ կամ Ադրբեջանի հետ։

«Որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ։ Առանց որևէ բանակցության, միջազգային իրավունքի՝ տրվում են սահմաններ։ Մինչև սա չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է։ Ընտրություն անցկացնելը նշանակում է նորից տրոհել Հայաստանը։ Ընտրությունը նշանակում է պայքար, կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել։ Այս վիճակում իմաստ ունի՞ այդ գործընթացի մեջ մտնել։ Մինչև ուշքի չգանք, չի կարելի նման բան անել»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ իսկ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվե՞ն, Մանուկյանն արձագանքեց՝ չեն թողնի․ «Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչև ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե դրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը։

Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, հարյուր հազարավորներն էլ, թեև դուրս չեն գալիս, բայց կողմ են դրան։

Դիտարկմանը, թե Փաշինյանը նշում է՝ քաղաքացիները փողոց դուրս չեն գալիս, հետևաբար չեն ցանկանում, Մանուկյանն արձագանքեց․ «Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կգան, այս իշխանություն էլ կփոխեն, որ նորմալ ապրենք։ Մեր բոլորի երազանքներն ինքը կործանեց։ Ես իրեն համարում եմ թշնամի։ Ինքը ոչ թե դավաճան է, այլ մեր ժողովրդի ու պետության թշնամին։ Ինքը մեզ հետ երբեք չի եղել, որ դավաճաներ մեզ։ Միշտ եղել է օտար, թշնամի։ Իր օրոք Հայաստանը ոչ մի զարգացում չի կարող ապրել»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

   

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53