Մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողները կկարողանան օգտվել «ծնողական ժամ»-ից

13.04.2026 12:56
296

Iravaban.net-ը Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ուսումնասիրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված օրենքի նախահիծը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

  • աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնում և աշխատանքի ու ընտանեկան կյանքի հավասարակշռության բարելավում,
  • աշխատավայրերում ուշացումների և կարգապահական վեճերի նվազում,
  • ճկուն աշխատանքային գրաֆիկի կազմակերպման իրավական հիմքերի հստակեցում,
  • գործատուների համար աշխատանքի կազմակերպման առավել արդյունավետ գործիքների ստեղծում,
  • երեխաներ ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացում։

Երկարաժամկետ հեռանկարում փոփոխությունները կարող են նպաստել աշխատուժի արտադրողականության աճին, սոցիալական կայունությանը, ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը և ժողովրդագրական քաղաքականության իրականացմանը։

Աշխատանքային հարաբերությունների ճկուն և սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ներդնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), որը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը, ինչպես նաև ներդնել աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքներ։

Նախագիծը նախատեսում է՝

  • սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար,
  • օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։

Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։

Ծնողական ժամի վերաբերյալ

Գործող օրենսդրությամբ հատուկ կարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ աշխատող ծնողը պարտավոր է ամենօրյա ռեժիմով ապահովել երեխայի տեղափոխումը նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն։ Գործնականում այն հաճախ առաջացնում է աշխատանքից ուշացումներ,  աշխատանքային և ընտանեկան պարտականությունների անհամատեղելիություն, հատկապես բազմազավակ ընտանիքների համար։

Ծնողական ժամի իրավունքի սահմանումը թույլ կտա օրենսդրորեն կարգավորել այդ հարաբերությունները, նվազեցնել աշխատողի և գործատուի միջև հնարավոր հակասությունները և ապահովել ընտանիքի սոցիալական պաշտպանության բարձր մակարդակ։

Ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ

Ժամանակակից աշխատանքի շուկան պահանջում է աշխատանքի կազմակերպման ավելի ճկուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հաշվի առնել ինչպես կազմակերպության արտադրական շահերը, այնպես էլ աշխատողի անհատական կարիքները։ Գործնականում բազմաթիվ կազմակերպություններ արդեն կիրառում են ճկուն աշխատանքային գրաֆիկներ, սակայն դրանց կիրառումը միշտ չէ, որ ունի հստակ օրենսդրական ձևակերպում, ինչը կարող է առաջացնել իրավական անորոշություն և վեճեր։

Ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ առանձին հոդվածի ամրագրումը անհրաժեշտ է՝

  • օրենսդրորեն ճանաչելու աշխատաժամանակի ճկուն կազմակերպման հնարավորությունը,
  • հստակեցնելու, որ այն կարող է սահմանվել կողմերի գրավոր համաձայնությամբ,
  • ապահովելու, որ ճկունությունը չի խախտում աշխատաժամանակի սահմանված նորմերը, հանգստի իրավունքը և աշխատողների մյուս երաշխիքները,
  • խթանելու աշխատանքի արդյունավետության բարձրացումը և ժամանակակից կառավարման մեթոդների ներդրումը։

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։

Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.   

Նախագիծը որոշակիորեն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։

Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 17.10.2024 N 1641-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունից. Մասնավորապես, «Ռազմավարական նպատակ 1»-ից, այն է՝ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։»։

Առաջարկվող փոփոխությունները

Հոդված 1.      2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 138-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5.1-ին կետով.

«5.1) ծնողական ժամը.»։

  • 1. Աշխատաժամանակը ներառում է`
  • 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը, հերթապահությունը աշխատավայրում կամ տանը.
  • 2) գործուղման ժամանակահատվածը.
  • 3) աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը.
  • 4) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները.
  • 5) պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը.

5.1) ծնողական ժամը

Հոդված 2.      Օրենսգրքի 142-րդ հոդվածում «ռեժիմը» բառը փոխարինել «գրաֆիկը» բառով։

Հոդված 3.     Օրենսգիրքը լրացնել նոր 142.1-ին հոդվածով.

«Հոդված 142.1. Ծնողական ժամ

  1. Խնամքինմինչև տասներկու տարեկան երեխա ունեցող  ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։
  2. Ծնողական ժամը տրամադրվում է՝

1) մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե․

2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը մեկ ժամ․

  1. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։»։

Հոդված 4.     Օրենսգիրքը լրացնել նոր 142.2-րդ հոդվածով.

«Հոդված 142.2. Ճկուն աշխատանքային գրաֆիկ

  1. Աշխատողի և գործատուի գրավոր համաձայնությամբ կարող է սահմանվել ճկուն աշխատանքային գրաֆիկ, որի դեպքում աշխատանքային օրվա (հերթափոխի) սկիզբը և ավարտը որոշվում է կողմերի համաձայնությամբ:
  2. Ճկուն աշխատանքային գրաֆիկ սահմանվելու պարագայում անհրաժեշտ է պահպանել աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի, 152-րդ, 154-րդ և 155-րդ հոդվածների կարգավորումները։»։

Հոդված 5.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Իրավաբան.net

«Պատերազմ կլինի այն ժամանակ, երբ մենք չգանք իշխանության»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցին

16.05.2026 20:18

Ի՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետ

16.05.2026 17:30

Մեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ. հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ Ռոբերտ Քոչարյան

16.05.2026 17:23

Եթե քաղաքական ուժը ընտրապայքարի ընթացքում չի կարողանում կառավարել իր լեզուն, հանրային խոսքը, ինչպե՞ս է կառավարելու պետությունը․ Դավիթ Անանյան

16.05.2026 16:37

Հունիսի 8-ին ՔՊ-ն այլևս իշխանություն չի լինի. ինչպես կանխել քվեների գողությունը. Արամ Օրբելյան

16.05.2026 14:41

«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ

16.05.2026 14:24

Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում

16.05.2026 11:40

Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով․ Նարեկ Կարապետյան

16.05.2026 10:26

Տաքսու վարորդի աշխատանքը՝ ստաժ․ Գեղամ Մանուկյան

16.05.2026 10:15

Այս իշխանությունները պատասխանատվության ենթարկվելու են, բնականաբար, չի կարող հայրենիքի հանձնումը անպատասխան մնալ. Աննա Գրիգորյան

15.05.2026 20:13

Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի

15.05.2026 20:04

Մենք կարող ենք ունենալ Ադրբեջանին զսպող ժամանակակից մարտունակ բանակ․ Ռոբերտ Քոչարյան

15.05.2026 19:58