ՄԻՊ աշխատակազմի և ԱԱԾ սահմանապահ զորքերի միջև գործում է տեղեկությունների արագ փոխանակման համակարգ

11.09.2018 11:37
1220

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Այս մասին  տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի և Սահմանապահ զորքերի միջև համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝  Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը:

Քննարկվել են նաև ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կապված ապաստան հայցողների հետ: Այս կապակցությամբ ընդգծվել է կառույցների միջև տեղեկությունների արագ փոխանակման հարցում արդյունավետ փոխգործակցությունը: Այն իրականացվում է երկու կողմերից նշանակված հատուկ ներկայացուցիչների միջոցով:

Մասնավորապես, հաստատված պրակտիկայի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող համապատասխան ահազանգերի կապակցությամբ տեղի են ունենում արագ քննարկումներ՝ լուծումներ գտնելու նպատակով:

Ներկայում Պաշտպանի աշխատակազմը և Սահմանապահ զորքերի ծառայողները սերտ համագործակցում են ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղակայված՝ ապաստան հայցող անձանց հատուկ կացարանների պայմանների բարելավման գործում: Դրանց ուսումնասիրման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են այցեր, մասնակցում են համատեղ քննարկումների և դասընթացների:

Հայաստանում ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության տեսանկյունից Պաշտպանն անդրադարձել է նաև Սահմանապահ զորքերի պարբերական վերապատրաստումներին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Նշենք, որ քննարկվող ոլորտում առկա խնդիրները և դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև երկու կառույցների համագործակցության ուղղությունները տեղ են գտել նաև «Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում:

armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01