Միքայել Մկրտումյանը՝ Մեղրու նոր զինկոմ

19.12.2017 10:36
2331

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով հոկտեմբերի 12-ին Մեղրիի զինվորական կոմիսար է նշանակվել փոխգնդապետ Միքայել Մկրտումյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեղրու երկարամյա զինկոմ, մայոր Դավիթ Անանյանին:


Ծնվել է 1981 թվականի հուլիսի 16-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում: 1998-ին ավարտել է Ագարակի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ավարտելով 2002-ին՝ ստացել է մոտոհրաձգային ստորաբաժանումների հրամանատարի մասնագիտություն: 2002-ից ծառայության է անցել հանրապետությունում տեղաբաշխված զորամասերում՝ որպես դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար: 2013-ից մինչեւ 2015 թվականը ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցել է հրամանատարազորային դասընթացներ, որն ավարտել է 2015 թվականին: 2015 թվականից մինչեւ նոր նշանակումը Գյումրիում տեղակայված գումարտակի հրամանատարն էր:


Ամուսնացած է, ունի երկու դուստր:


Նորանշանակ զինկոմը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ պատրաստ են 2018 թվականի ձմեռային զորակոչին, մեղրեցի զինակոչիկների առաջին խումբը հանրապետական հավաքակայան կմեկնի հունվարի կեսին: Սա զինկոմի անդրանիկ զորակոչն է, բնականաբար, հետաքրքրվեցինք, թե ինչ պատրաստականությամբ են մեղրեցի զինակոչիկները մեկնում հայոց բանակ՝ սահմանադրական պարտքը կատարելու:


«Երիտասարդները բուժզննում են անցել, նրանց առողջական վիճակը բավարար է, հանդիպումներ են անցկացվել զինակոչիկների հետ, մի խոսքով, նրանք լիովին պատրաստ են հայրենիքին ծառայելու», - տեղեկացրեց փոխգնդապետ Միքայել Մկրտումյանը:


Երկար տարիներ նա ծառայել է մարտական զորամասերում, ինչպե՞ս է հարմարվում զինկոմիսարիատում ծառայելուն: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ զինվորականը հարմարվելու խնդիր չի ունենում, նա միայն մտածում է իր ծառայողական պարտականությունները կատարել, իսկ դրան նպաստում է մարտական ծառայության փորձը:


Մ.Մկրտումյանը նախորդ զինկոմին՝ մայոր Դավիթ Անանյանին դրական գծերով բնութագրեց եւ պատրաստակամություն հայտնեց շարունակելու այն ավանդույթները, որոնց հիմքը դրվել է Դավիթ Անանյանի պաշտոնավարության օրոք:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40