Միտված զբոսաշրջության զարգացմանը

22.02.2018 16:11
1713

Փետրվարի 21-ը ոչ միայն մայրենի լեզվի, այլեւ զբոսավարների միջազգային օրն է, որ առաջին անգամ նշվել է 1990 թվականին: Օրվա խորհրդին համահունչ Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ «Զբոսավարներ հարավից» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության շնորհանդեսը: Այն հիմնադրվել է անցյալ տարվա ապրիլի 7-ին: Կազմակերպության խնդիրներն ու նպատակները ներկայացրեց կազմակերպության նախագահ Ռոբերտ Մաթեւոսյանը, մասնավորապես, առաջնահերթ խնդիրներից նշելով արհեստավարժ զբոսավարների պատրաստումը, երկրի զբոսաշրջության ներուժի գնահատումը, զբոսաշրջային երթուղիների մշակումը:

Հընթացս ներկայացվեցին նաեւ կազմակերպության անդամները: Հկ-ն համագործակցում է «Հայ զբոսավարներ» գիլդիայի հետ, որի անդամն է «Զբոսավարներ հարավից» հկ-ն եւ որի շրջանակում Ռոբերտ Մաթեւոսյանը վերապատրաստվել է որպես զբոսավար: Նա նշեց, որ ծրագիր է մշակում գյուղական համայնքների հյուրատների ստեղծման եւ զբոսաշրջային երթուղիների հետ կապված:

«Զբոսավարներ հարավից» հկ-ի փոխնախագահ Դավիթ Հակոբյանը պատմական անդրադարձ կատարեց Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, նաեւ ներկայացրեց ոլորտի այսօրվա վիճակը: Զբոսաշրջությունը Հայաստանում սկսել է զարգանալ 1930-ական թվականներից, երկուսուկես տասնամյակ հետո մեր երկիրն ընդգրկվեց համամիութենական տուրիստական երթուղիներում: Ինչպես Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում, Հայաստանում եւս զբոսաշրջությունը զարգանում էր միայն կուսակցական վերին օղակների պլանավորմամբ: Յուրաքանչյուր տարի պետական ապահովության ընդհանուր ֆոնդից 1 միլիարդ դրամ էր հատկացվում արտոնյալ շրջագայությունների, հանգստի, առողջարանային բուժման նպատակով: Հայտնի պատճառներով 1988-ից Հայաստանի զբոսաշրջության ոլորտը սկսեց անկում ապրել: Արտասահմանցի զբոսաշրջիկների թվի կայուն աճ արձանագրվեց 2001 թվականից: 2003թ. Ազգային ժողովն ընդունեց «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը, որով էլ զբոսաշրջությունը ճանաչվեց երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկը:

Բանախոսը ներկայացրեց տվյալներ՝ զբոսաշրջության ոլորտի այսօրվա վիճակին առնչվող, մասնավորապես, 2015-ի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ մեկ միլիոն 260 հազար մարդ, ինչն ընդամենը 68 հազարով է ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Էական առաջխաղացում է արձանագրվել սպասարկման ոլորտում, ըստ զբոսաշրջության մրցունակության 2015 թվականի զեկույցի, սակայն Հայաստանը հետ է մնում ճանապարհների եւ երկաթուղային հաղորդակցության մատչելիությամբ: Զբոսաշրջիկները դժգոհում են նաեւ սանհանգույցների սակավությունից, աղբի առկայությունից եւ բնական միջավայրի որակից: Թերեւս դա է պատճառը, որ ըստ նշված զեկույցի, 2013-ին Հայաստանը 10 հորիզոնականով զիջել է դիրքերը՝ 141 երկրների շարքում հայտնվելով 89-րդ հորիզոնականում:

Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ «Զբոսավարներ հարավից» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ արշավական» ակումբ, որ նպատակ ունի արշավների միջոցով երիտասարդությանը ճանաչելի դարձնել իրենց երկրամասը, նրա պատմաճարտարապետական հուշարձանները:

Զբոսաշրջությամբ զբաղվելու իր փորձի մասին պատմեց «ԱՐԿ» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը՝ շեշտը դնելով Կապանի տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման վրա:

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին հասարակական կազմակերպության պատրաստած՝ Վահանավանքին նվիրված բուկլետը եւ «Հարավային Սյունիքի թաքնված հրաշքները. Մեղրի, Կապան» գովազդային թերթիկը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34