Մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրն ամբողջությամբ կլուծվի մինչև մարտի 1-ը

10.02.2021 17:23
1283

Պաշտպանության նախարարությունը մինչև մարտի 1-ն ամբողջությամբ կլուծի մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Այսօր չի վճարվել մոտ 3-4%-ը: Նրանք չեն վճարվել, որոնք չեն ներկայացրել անձնական տվյալներ, երկրորդը նրանք են, որ դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել: Այդ գործընթացն ընթանում է և կարծում ենք, որ մինչև մարտի մեկը այդ հարցերը կլուծենք և կվճարենք»,- ասաց Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանը հավելեց, որ խնդիր կա նաև այն անձանց հետ կապված, որոնք կամավոր գնացել են, սակայն զորամասում չեն գրանցվել:

«Որպեսզի այդ վճարումներն իրականացնենք, պահանջում ենք, որ ներկայացվեն այն զորամասից տվյալներ, որտեղ իրենք մասնակցել են գործողություններին»,- նշեց նախարարը:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40