Մոսկվա կատարած վերջին այցերի ժամանակ ՀՀ իշխանությունը վստահեցրել է, որ ՌԴ-ի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի, չկատարեցին խոստումը․ Զախարովա

07.05.2026 14:27
286

Մոսկվա կատարած վերջին այցերի ժամանակ ՀՀ իշխանությունը վստահեցրել է, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։ Եթե հավաստիացումների հետ կապված իրավիճակն այսպիսին է, դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունն այսպես է վարվում ոչ միայն Մոսկվայում և ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ՝ չկատարելով իր խոստումները․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է՝ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելիորեն կներքաշի Երևանին Եվրոպական միության հակառուսական դիրքորոշման մեջ՝ պետության համար բոլոր հետևանքներով։

«ՀՀ իշխանությունների նման ուղին վաղ թե ուշ կհանգեցնի Երևանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական դիրքորոշման մեջ՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր քաղաքական և տնտեսական հետևանքներով», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների հավանությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրատլանտյան մեխանիզմների մեջ։

«Այսպես կոչված՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստը կարդալուց հետո պարզ է դառնում, որ հանրապետությունն իր ղեկավարության հավանությամբ ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի օտար չափանիշներ և մեխանիզմներ՝  ոչ թե եվրոպական՝ եվրոպական մայրցամաքի կամ եվրոպական մշակույթի կամ քաղաքակրթության իմաստով, այլ հենց այդ ագրեսիվ եվրատլանտյան չափանիշների», – ընդգծել է Զախարովան։

Նա հայտարարել է, որ սովորական հայ քաղաքացիները չեն տեսնի որևէ գումար ԵՄ-ի կողմից Երևանին տրամադրված որևէ վարկից, բայց կաշխատեն դրանք Բրյուսելին վերադարձնելու համար։

«Նույնիսկ եթե դրանք գտնվեն վարկերի տեսքով, միջին հայ քաղաքացին դրանք չի տեսնի։ Այս անխոհեմ քաղաքականության արդյունքում հայ քաղաքացիները կաշխատեն Բրյուսելի շահերը պաշտպանելու, վարկերի տոկոսները վճարելու և պարզապես այս եվրատլանտյան կաշառքն իրենց գրպանից վճարելու համար», – նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22