Մոսկվան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին

08.12.2023 15:29
658

Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։

Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր մղում պահվող անձանց փոխանակելու գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։ Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության գծով շփումների հարցում», - գրված է հայտարարությունում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Մոսկվան նաև ողջունում է Երևանի որոշումը՝ որպես բարի կամքի ժեստ հօգուտ Ադրբեջանի հրաժարվելու իր երկրի թեկնածությունից՝ 2024 թվականի նոյեմբերին ընդունելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, ինչպես նաև Բաքվի կողմից ՄԱԿ-ի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար Հայաստանի թեկնածությանն աջակցությունը։

«Ռուսական կողմը (ՌԴ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռ.Ս.-Խ. Էդելգերիևը) շփումներ է ունեցել Բաքվի և Երևանի հետ՝ նպատակ ունենալով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շուրջ ընդհանուր համաձայնության», - նշված է հայտարարությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24