Մոսկվան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի Հայաստան մուտքի արգելքը որակել է ոչ բարեկամական քայլ

18.12.2024 19:15
699

Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտքի արգելքը համարում ենք դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտքի արգելքը մենք համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։ Նա պարզաբանել է, որ այդ քայլը հակասում է ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին։ Պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան, օգտագործելով երկկողմ դիվանագիտական ​​ուղիները, անմիջապես դիմել է Երևանին՝ նշված որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Երևան ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետում արգելել են մտնել Հայաստան։ Նշել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ 

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40