Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

28.09.2019 17:37
2177

Լիճքը տարբերվում է ոչ միայն իր բացառիկ գեղեցկությամբ, այլ նաև մարդկանցով։ Այստեղ ապրում են միայնակ, բայց հոգատար ծերունիներ, որոնք պատրաստ են զրուցել, հյուրասիրել և նույնիսկ որդեգրել։

Սյունիքի մարզի Լիճք գյուղը խիստ տարբերվում է երկրի շատ գյուղերից։ Այստեղ խնձոր չեն գողանում, ապակիները գնդակներով չեն կոտրում։ Միշտ լռություն է, իսկ մանկական ծիծաղի արձագանքը լեռներում չի տարածվում։ Այս գյուղում երեխաներ չկան։

Дом в селе Личк Сюникской области
 
Գյուղում ընդամենը 67 մարդ է ապրում, բոլորն էլ` պատկառելի տարիքի։ Նրանք քայլում են նեղլիկ փողոցներով և հոգ տանում իրենց տների մասին։ Բնակիչները Լիճքն անվանում են «մեծ ծերանոց», բայց գյուղում մթնոլորտը ճնշող չէ։ Հակառակը` գյուղ մտնելիս հյուրերին դիմավորում են «Շատ շարժվել` երկար ապրել», «Չգիտես, մի վնասիր», «Կա առողջություն, կա կյանք» գրություններով, որոնք ավտոտնակների վրա գրել է գյուղից հեռացած բնակիչներից մեկը։
 
Мусорный бак в селе Личк Сюникской области
 

Երբեմն աչքի են ընկնում կանաչ աղբամանները, որոնք, չգիտես ինչու, ասոցացվում են մանկապարտեզի հետ։ Եվ, իհարկե, գյուղի «տեսարժան վայրը» խանութն է` «Խաչիկի մոտ» ուրախ ցուցանակով։ Խանութպանը պատմում է, որ անվանումը հորինել են գյուղի բնակիչները։ Երբ եկել է «ռեկլամիստը» (ցուցանակի դիզայները), խանութպանը տեղում չի եղել։ Խանութի մոտ հավաքված տղամարդիկ առաջարկել են գրել են «Խաչիկի մոտ» անվանումը։

Вход в магазин Хачика в селе Личк Сюникской области
 

Խանութ այցելում են գյուղի բոլոր բնակիչները, բայց այստեղ ամենասպասված այցելուն 80–ամյա տիկին Օլյան է. 3 դուստր, 9 թոռ և 10 ծոռ ունի, բայց մենակ է ապրում։ Օլյա տատիկն առաջին հայացքից աշխույժ և ուրախ կին է։ Նա պատմում է, թե ինչպես է մայրն իր կամքին հակառակ ամուսնացրել իրեն, բայց ամուսինը` Արամը, այնքան լավ է պահել, որ գյուղի բոլոր կանայք նախանձել են իրեն։

Жительница села Личк Сюникской области Армении бабушка Оля
 

«53 տարի միասին ենք ապրել։ Նա ինձ սիրում էր, խանդում, հոգատար էր։ Արամն արդեն 10 տարի է չկա։ Իհարկե, կարոտում եմ, բայց չեմ սիրում իմ տխրությունը պարտադրել ուրիշներին, դրա փոխարեն տնային գործերով եմ զբաղվում, երեխաներիս համար չրեր, պահածոներ և քաղցրեղեն եմ պատրաստում»,– ասում է նա և ցույց տալիս մաքրությունից փայլող տունը, չորացող անուշահամ լավաշը, կոնֆետ հյուրասիրում և առաջարկում մնալ իր տանը։

Жительница села Личк Сюникской области Армении бабушка Оля
 

Նա սիրով պատմում է իր զարմիկի` Վասիլի մասին, որը Խաչիկի հայրն է։ Ասում է` իր բախտը բերել է, քանի որ միշտ պաշտպանել է իրեն, իսկ հիմա ոչ միայն չի թողնում ձանձրանա, այլ նաև հոգ է տանում, ինչպես մանուկ հասակում։ Մենք փոխանցում ենք Օլյա տատիկի խոսքերը Վասիլ պապիկին, նա գոհ ժպտում է և կամաց ասում. «Նա արժանի է դրան»։ Այնուհետև կանչում է Խաչիկին և նրանք միասին լրագրողներին առաջարկում են գնալ այգի, որպեսզի համտեսեն տեղական բրենդ Լիճքի տանձը։

Хачик, владелец магазина села Личк Сюникской области, во дворе собственного дома
 

«Ամոթ է գալ Լիճք  և տանձ չուտել», – ասում է Խաչիկը և կնոջը` Նառային հասկացնում, որ սուրճ եփի։

Խաչիկը գյուղում չի ապրում։ Նա ամեն օր գյուղ է գալիս ծնողների մոտ, բացում խանութը, չէ որ գյուղի տարեց բնակիչները չեն կարող ուրիշ տեղից առևտուր անել։ Նրա «նիսյայի» տետրում գրված են գրեթե բոլոր բնակիչների անունները և պարտքի չափը։ Նա խոստովանում է, որ սիրում է գյուղը և կուզեր ապրել այստեղ, բայց Լիճքում դպրոց չկա, իսկ կինը բուժքույր է աշխատում Մեղրիում։ Այդպես նրանք ստիպված են շաբաթվա մեծ մասն անցկացնել քաղաքում, հանգստյան օրերը` գյուղում։

Владелец магазина села Личк Сюникской области Армении Хачик
 

«Գյուղը կամաց–կամաց դատարկվում է։ Շատ տներ կան, որտեղ վաղուց լույս չի վառվել։ Այդ ամենը տխուր է, բայց միգուցե ինչ–որ բան փոխվի, իզո՞ւր ենք եկեղեցու համար նոր դուռ պատվիրել։ Այնտեղ դեռ շատ սերունդներ են աղոթելու»,– ասում է Խաչիկը։

Церковь в селе Личк Сюникской области
 

Ինչպես պնդում են բնակիչները դատարկության պատճառը աշխատատեղերի բացակայությունն է և ծանր սոցիալական պայմանները, դրա հետ մեկտեղ նրանք դեմ են մոտակայքում գտնվող հանքի շահագործմանը։ Տատիկները և պապիկները վստահ են, որ այն վնաս է հասցնում ամբողջ մարզին ու երկրին, իսկ նրանք ուզում են, որպեսզի իրենցից հեռու ապրող երեխաները և թոռները ոչ միայն լավ կրթություն ստանան, այլ նաև մաքուր ջուր խմեն ու առողջ լինեն։

Լիճք գյուղ, Սյունիքի մարզ

Նստարան Լիճք գյուղում, Սյունիքի մարզ

  • «Խաչիկի մոտ» խանութի սեփականատեր Խաչիկի այգու բերքը, Լիճք, Սյունիքի մարզ
  • Լիճք գյուղի տներից
  • Խաչիկի տունը Լիճք գյուղում, Սյունիքի մարզ
  • «Խաչիկի մոտ» խանութի սեփականատեր Խաչիկի այգու բերքը, Լիճք, Սյունիքի մարզ
  • Խաչիկի կինը` Նառան, Լիճք, Սյունիքի մարզ
  • Լիճք գյուղի բնակիչ Վասիլ պապիկը, Սյունիքի մարզ
  • Լիճք գյուղի եկեղեցու մուտքը, Սյունիքի մարզ
  • Լիճք գյուղի եկեղեցու զանգը, Սյունիքի մարզ
  • Օլյա տատիկի չոր լավաշը
  • Լիճք գյուղի բնակիչ Օլյա տատիկը, Սյունիքի մարզ
  • Լիճքի գյուղապետարանի հայտարարությունը, Սյունիքի մարզ
  • Լիճք գյուղի միակ խանութը, Սյունիքի մարզԼիճք գյուղի բնակիչ Օլյա տատիկը, Սյունիքի մարզ
 
 

armeniasputnik.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24