Մոտոցիկլի սիրահար մարզպետը եւ նրա եկամուտները

07.11.2017 14:33
2189

Բազմիցս գրվել է, որ Երեւանից Սյունիք (Կապան) եւ հակառակ ուղղությամբ Սյունիքի մարզպետն օգտվում է օդային տրանսպորտային միջոցից՝ Երեւան-Սյունիք շուրջ 195 կիլոմետր ճանապարհն ավտոմեքենայով կտրել-անցնելու փոխարեն նախընտրում է ուղղաթիռով արագ տեղ հասնելը։ Քանի որ այդ մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում, մենք Սյունիքի մարզպետարան հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Եթե այո, ապա ինչ հաճախականությամբ է մարզպետն օգտվում ուղղաթիռի ծառայություններից: Ու նաեւ՝ իր աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ՝ մարզի համայնքներ այցելելիս տրանսպորտային ինչ միջոց է սպասարկում պարոն մարզպետին:


«Պետք է նշենք, որ Երեւանից Կապան եւ հակառակ ուղղություններով ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ՓԲԸ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու համար: Աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում Վ. Հակոբյանն օգտվում է ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ եւ հակառակ ուղղությամբ չվերթներից: Մարզի համայնքներ այցելելիս մարզպետն օգտվում է իրեն հատկացված ավտոմեքենայից»,- նշված է հարցման պատասխանում: Ըստ մարզպետարանի կայքի տեղեկանքի՝ մարզպետին սպասարկում է «Կիա Օպտիմա» 2.0 106/144 շարժիչի հզորությամբ 2007թ. արտադրության համեստ ծառայողական ավտոմեքենա: Մամուլում գրվեց, որ Վ. Հակոբյանն անշարժ գույք, մասնավորապես՝ ագարակ, առանձնատուն է գնել Իսպանիայում, եւ հենց ՀՀ-ում եղանակը ցրտում է, «թուխպն էլ ծանրանում է սյունյանց լեռներում», մարզպետն արեւի պակասը լրացնում է Իսպանիայի իր ագարակում:


Մարզպետարան ուղարկված մեր մյուս հարցով խնդրել էինք հայտնել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ տեղեկությունը: Արտերկրում որեւէ անշարժ գույք, բացի վերոնշյալից, ունի՞ մարզպետը: «Վահե Հակոբյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների մասին տեղեկատվությունը հանդիսանում է հանրամատչելի եւ ներկայացված է գույքի եւ եկամուտների հայտարարագրում, որն օրենքով սահմանված կարգով հրապարակվում է»,- հայտնում են մարզպետարանից: Մենք ուսումնասիրեցինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված Հակոբյանի հայտարարագրերը: Ըստ պաշտոնն ստանձնելու հայտարարագրի (21.10.2016 թ․)՝ Հակոբյանը բնակարան է հայտարարագրել, որը բազմաբնակարան բնակելի շենքում է: Թե որտեղ է գտնվելու վայրը՝ հայտարարագրում պաշտպանված է՝ նշված չէ: Տարեկան հայտարարագրում էլ (15.02.2017 թ.) նշված է, որ մարզպետն ունի անհատական բնակելի տուն (հասցեն պաշտպանված է), որը հարկային տարվա վերջում օտարվել է 55 միլիոն դրամով: Հակոբյանն ունի նաեւ բազմաբնակարան բնակելի շենքում 1 բնակարան, որը հարկային տարվա սկզբում չի եղել, ձեռք է բերվել հարկային տարվա ընթացքում՝ 275 հազար 874.80 եվրոյով: Հասցեն նույնպես պաշտպանված է, այնպես որ, դժվար է իմանալ՝ Իսպանիայո՞ւմ է այն, թե՞ մեկ այլ վայրում: Նա տարեկան հայտարարագրում հայտարարագրել է նաեւ LEXUS ES 250 մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2 մլն 740 հազար ռուսական ռուբլով: Հարկային տարվա սկզբում մարզպետը հայտարարագրել է 21 մլն ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 36 մլն 100 հազար դրամ, 285 հազար ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 193 հազար դոլար, 205 հազար եվրո, որը հարկային տարվա վերջում կազմել է 118 հազար եվրո: Հարկային տարում, որպես ստացված փոխառություններ (վարկեր), Սյունիքի մարզպետը հայտարարագրել է 192 հազար եվրո, իսկ որպես եկամուտ՝ 155 մլն 515 հազար 362 դրամ, որոնք ստացվել են աշխատանքի վարձատրությունից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից, գույքի օտարումից, ապահովագրական հատուցումից: Հատկանշական է, որ պաշտոնն ստանձնելու հայտարարագրում Հակոբյանը, բացի LEXUS ES 250 ավտոմեքենայից, հայտարարագրել էր «Harley-Davidson Night Rod Special» մոտոցիկլ, որը նրա տարեկան հայտարարագրում բացակայում է:


Միլիոնատեր մարզպետը, բացի այդ, պաշտոնն ստանձնելիս հայտարարագրել էր 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույք՝ 5 ժամացույց, 1 ջրանկար, 1 յուղանկար, նկար եւ սրբապատկեր: Տարեկան հայտարարագրում այս թանկարժեք գույքն այլեւս առկա չէ: Դրանց բոլորի տվյալները պաշտպանված են: Նշենք, որ երեւանաբնակ Վահե Հակոբյանը մինչ Սյունիք «աքսորվելն» աշխատել է ԱԱԾ-ում, 5 տարի եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիտորինգի ծառայության մասնագետ: Այդ աշխատանքը Հակոբյանը համատեղել է «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ տնօրենի, «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի, «Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրենի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ադմինիստրատիվ տնօրենի, 2016թ. օգոստոս-հոկտեմբերին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալի պաշտոնների հետ:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
4 նոյեմբեր 2017
hraparak.am

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46