Շինուհայրի ավազն ամենաորակյալն է հանրապետությունում

27.04.2017 11:55
1695

Սյունիքը հարուստ է շինանյութերով, եւ մարզի բնակավայրերի կառուցապատման, արդյունաբերական ու սոցիալական նշանակության օբյեկտների շինարարության մեջ օգտագործվում են հիմնականում տեղական շինանյութերը, այդ թվում՝ ավազը:

Դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներից գործում է Շինուհայրի ավազահանքը:

1959 թվականին Մոսկվայից՝ ԽՍՀՄ էներգետիկայի նախարարության գիտահետազոտական ինստիտուտի կենտրոնական լաբորատորիայից մասնագետների խումբ էր ժամանել Հայաստան՝ ուսումնասիրելու տարածաշրջանի ավազահանքերը: Իրենց հետ տարած ավազի նմուշներն ուսումնասիրելուց հետո եկան եզրակացության, որ դարի կառույց Տաթեւհէկի շինարարության համար նպատակահարմար է օգտագործել Շինուհայրի ավազահանքի ավազը: Այդպես էլ եղավ: Այդ ավազն են օգտագործել նաեւ «Սպանդարյանհէկն» ու «Շամբհէկը», հիդրոկայանների ամբարտակի պատնեշները կառուցելիս:

Պատմում են, որ ավազահանքի տեղում, Հայաստանի ղեկավար Սուրեն Թովմասյանի մտահղացմամբ, պիտի հանգստի գոտի կառուցվեր, բայց քանի որ տեղանքի ավազը հաջող քննություն էր բռնել որպես լավագույն շինանյութ, գործարկվեց ավազահանքը:

Գորիսում հայտնի շինարար, վաստակաշատ Խասան Հարությունյանը վկայում է, որ Տաթեւհէկի 18 կիլոմետրանոց թունելի 14,5 կիլոմետրը «Տաթեւհէկշինն» է կառուցել, հիդրոտեխնիկական այդ կարեւոր կառույցի շինարարության մեջ, ինչպես նաեւ ամբարտակները կառուցելիս, օգտագործվել են Շինուհայրի ավազն ու խիճը, բացի դրանից, Տաթեւհէկին զուգահեռ կառուցվել են Որոտանի եւ Շինուհայրի բանավանները՝ սոցիալական ու մշակութային նշանակության օբյեկտների հետ մեկտեղ:

- Շինուհայրի ավազով 380 մակնիշի բետոն կարելի է ստանալ, միջին ծանրության, մեկ խորանարդ մետրը 1800-1900 կգ, - ներկայացնում է Խասան Հարությունյանը եւ հավելում, որ Շինուհայրի ավազի առավելությունը նրա ծակոտկենությունն ու մաքրությունն է: Ասում է նաեւ, որ հիդրոէլեկտրակայանի մասնաշենքն իր ղեկավարած կազմակերպությունն է կառուցել՝ շինարարության մեջ ժամանակավորապես օգտագործելով Սիսիանի ավազահանքի ավազը, որը, սակայն, կիրառվել է մաղելուց ու լվանալուց հետո, ինչը չես ասի Շինուհայրի ավազի պարագայում:

2010 թվականից Շինուհայրի ավազահանքի շահագործումը վստահված է Վալերիկ Ասրյանին («Ավչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն): Մեր հանդիպման ընթացքում նա ներկայացրեց թվական տվյալներ. Շինուհայրի ավազահանքն ընկերությանն է հանձնված 50 տարի ժամանակով, 9,8 հեկտարի վրա ուսումնասիրություն է կատարվել, 2,5 հեկտարի հաշվով ունի արդյունահանման լիցենզիա (արտոնագիր): Ինքն էլ է հիշում, որ Տաթեւհէկի շինարարության տարիներին ավազահանքից օրական 100 մեքենա էր դուրս գալիս ավազով բեռնված, միայն Գորիսի երկաթբետոնյա կառուցվածքների գործարանն օրական 10-12 մեքենա ավազի պահանջարկ ուներ…

Ո՞րն է Շինուհայրի ավազահանքի արտադրանքի առավելությունը մյուսներից. Շինուհայրի ավազը միանգամից մտնում է բետոնախառնիչի մեջ: Գորիսի Վարարակն գետի ավազն էլ են շինարարության մեջ օգտագործում, բայց այն հողային խառնուրդ է պարունակում, եւ պիտի ջրով լվաս ու ջարդիչով անցկացնես, որից հետո պիտանի կլինի շինարարության համար:

Խոսելով շինանյութի առաքման աշխարհագրության մասին՝ Վալերիկ Ասրյանը փոխանցում է, որ ժամանակին Գորիս քաղաքի 60-70 տոկոսը, գյուղերի մեծամասնությունը կառուցապատվել է Շինուհայրի ավազով: Այդ ամենը տնօրենի աչքի առաջ է տեղի ունեցել: Պաշտպանության նախարարության օբյեկտների շինարարության համար եւս նախապատվությունը տվել են Շինուհայրի ավազին:

Վալերիկ Ասրյանը ծնվել է 1953 թվականին Շինուհայր գյուղում, 1980թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1971-1973թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1974 թվականին սովորել եւ ավարտել է Գորիսի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը: Բուհն ավարտելուց հետո 1978թ. օգոստոսից աշխատել է Շինուհայրի ռետինե կոշկեղենի գործարանում՝ մինչեւ 1993թ. արհկոմի նախագահ, այնուհետեւ փոխտնօրեն՝ մինչեւ 1998 թվականը, որից հետո՝ մինչեւ այժմ ձեռնարկատիրությամբ է զբաղվում: Երեք տարի է, ինչ ղեկավարում է «Ավչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Վալերիկ Ասրյանը նկատում է, որ ավազանքի հեռավորությունը մայրաքաղաքից ու հանրապետության կենտրոնական շրջաններից բարձրացնում է իրենց արտադրանքի (խիճ, երեք տեսակի ավազ) գինը, ուստի մտադրություն կա բեռնատար ավտոմեքենա ձեռք բերել՝ շինանյութի առաքումը սեփական միջոցներով կատարելու համար: Ինչ վերաբերում է շինանյութի սակագներին, սովորական ավազի մեկ խորանարդ մետրի գինը 1500 դրամ է, խճինը՝ 2000 դրամ, միջին մեծության ավազի խորանարդ մետրը 3000 դրամ է, իսկ ամենամանր ավազը, որ օգտագործվում է ծեփի համար՝ 3500 դրամ: Գործում է նաեւ զեղչերի համակարգ, մեծ խմբաքանակների դեպքում՝ 500, երբեմն 1000 դրամ (մեկ խորանարդ մետրի հաշվով):

Հանրապետությունում հայտնի «Հորիզոն-95» շինարարական ընկերության գլխավոր  տեխնոլոգ եւ լաբորատորիայի վարիչ Հասմիկ Գեւորգյանը, ով Տաթեւի վանքի վերականգնողական աշխատանքների նյութաբանական հարցերով պատասխանատուն է, պատմում է, որ ռեստավրացիոն աշխատանքների շրջանակում ուսումնասիրել են Սյունիքի տարածաշրջանի Տաթեւի, Գորիսի, Կապանի, Սիսիանի հանքավայրերի ավազը եւ եկել համոզման, որ Շինուհայրի ավազահանքի ավազը հաջողությամբ կարելի է օգտագործել թե՛ բետոնային աշխատանքներում, թե՛ շաղախներ պատրաստելու մեջ, բայց պիտի գրագետ օգտագործել՝ հաշվի առնելով նրա ծակոտկենությունը, ջրակլանման հատկությունը, կապակցանյութը՝ ցեմենտ, պորտլենդ ցեմենտ, թե օդային կիր: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ 1970-ական թվականներին Տաթեւի վանական համալիրի վերականգնման ժամանակ բետոնային աշխատանքներում հիմնականում օգտագործվել է Շինուհայրի ավազը:

Արդ, ի՞նչ հեռանկար ունի Շինուհայրի ավազահանքը: Ներկայումս, ավաղ, տարեկան մոտ 11 մլն դրամի շրջանառություն ունի ընկերությունը: Բայց ավազի, խճի իրացման ծավալներն անհամեմատ կաճեն, եթե, օրինակ, «Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Սյունիքի տարածքով անցնող հատվածի շինարարությունը սկսվի: Տնօրենին նույնիսկ փոխանցել են, որ չի հասցնելու ավազ մատակարարել, քանզի ե՛ւ խիճը, ե՛ւ ավազն առավել նախընտրելի են այդ ճանապարհի կառուցման համար եւս:

Շինարարության մի այլ հասցե է Նորավանի կառուցվող ենթակայանը, որի տնօրենը Շինուհայրի ավազահանքից ավազի նմուշներ է տարել լաբորատոր փորձաքննության. նրան այդտեղ ասել են, որ իրենց լաբորատորիան այդպիսի լավորակ ավազ չի մտել:

Այնպես որ՝ մասնագետները խորհուրդ են տալիս՝ առավել որակյալ եւ հուսալի շինարարություն իրականացնելու մտադրության դեպքում միայն ու միայն օգտագործել Շինուհայրի ավազը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01