Մրցումներ՝ արտերկրի մարզիկների մասնակցությամբ

19.05.2025 11:49
621

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը։ Անցյալ տարի մասնակցում էր մոտ 70 մարզուհի, այս տարի մասնակիցների թիվն անցնում էր հարյուրը, ովքեր ներկայացնում էին Երևանի, Աբովյանի, Գյումրիի մարզադպրոցների սանուհիները, պատվիրակներ կային նաև Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից:

Մայիսի 17-ին և 18-ին Կապանի գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի հարթակում համառ պայքար ծավալվեց տարբեր տարիքային խմբերով՝ գնդակ, ժապավեն, օղակ, գուրզ մարզագործիքներից:

Մրցումների բացմանը մասնակիցներին բարեմաղթանքներ հղեցին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Կապանի մարզադպրոցի երկարամյա մարզիչ Օլգա Դունաևսկայան՝ նրանց մաղթելով արդար պայքար, նաև հիշեցնելով, որ գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևից Կապանն ունի բարի ավանդույթներ, որոնք պետք է շարունակել:

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները արժանացան մեդալների, հավաստագրերի, հուշանվերների: Մրցումները հովանավորել էր «Կապան» բարեգործական հիմնադրամը:

- Շատ օգտակար մրցաշար էր, - մարզուհիների պարգևատրման արարողությունից հետո «Սյունյաց երկրին» ասաց գեղարվեստական մարմնամարզության հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ Աննա Աբրահամյանը,- նման մրցումներում են ի հայտ գալիս հեռանկարային մարզուհիները: Աչքի ընկավ Կապանի մարզադպրոցը, որի սանուհի Ռիտա Շահվալադյանը այս ամռանը կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության պատանիների աշխարհի առաջնությանը: Սա կարծում եմ՝ նախադեպը չունի Կապանի մարզադպրոցի տարեգրության մեջ: Իսկ ընդհանրապես կառանձնացնեի Եվա Միքայելյանի, Մարիա Գրիգորյանի, Մանե Սարգսյանի, Եվա Ղազարյանի, Ինեսա Ադամյանի վստահ ելույթները: Նման մրցումներում է, որ պատանի մարզուհիները ինքնավստահություն և փորձ են ձեռք բերում: Եթե ամեն քաղաքում տարին մեկ անգամ այսպիսի մրցումներ անցկացվեն, մարզուհիների աճն ավելի տեսանելի կլինեն:

Հանրապետության գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահության անդամ, Կապանի մարմնամարզության մարզադպրոցի հիմնադիրներից Գառնիկ Սարոյանը ևս կարևորեց այս բաց առաջնության անհրաժեշտությունը մրցափորձ ձեռք բերելու առումով. «Նման առաջնություններին մարզուհիներին նախապատրաստում ենք ավելի պատասխանատու մրցումների, խթանում նրանց առաջընթացը, այլապես հաջողություն դժվար է ակնկալել»,- փոխանցեց Գ. Սարոյանը:

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40