Մշակութային իրադարձություն մարզկենտրոնի կյանքում

12.09.2025 11:29
823

«Ֆիլհարմոնիկը մարզերում» ծրագրի շրջանակում՝ մեկ տարվա ընդմիջումից հետո, Կապանի մշակույթի կենտրոնում սեպտեմբերի 11-ին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը  (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)։ Համերգը կազմակերպվել էր հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ նվիրված նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբելյանին։ Այն նպատակ էր հետապնդում դասական երաժշտությունը հասցնել Հայաստանի մարզերի բնակիչներին։

Նվագախումբը նախ կատարեց Ջ․ Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը։ Այնուհետև բեմահարթակում համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար ՍԵրգեյ Խաչատրյանն էր, ով նվագախմբի հետ հնչեցրեց ֆին նշանավոր կոմպոզիտոր Յան Սիբելիուսի «Ջութակի կոնցերտը»։ Համերգի ավարտին նվագախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից՝ «Այշեի արթնացումը և պարը», «Օրորոցային», «Սուսերով պարը»։ Լեփ-լեցուն դահլիճը լիովին վարձատրված էր նվագախմբի բարձրակարգ կատարումներից և երկար ու անմոռաց ծափահարում էր։

«Մեզ համար շատ հաճելի էր, որ դահլիճը լեփ-լեցուն էր և համակ ուշադրությամբ ունկնդրում էր նվագախմբի կատարումները։ Մենք կարևորում ենք մարզային այս շրջագայությունները։ Անցյալ տարի, երբ հանդես եկանք Սյունիքում, քաղաքական վիճակն ավելի բարդ ու լարված էր։ Մեզ համար կարևոր է նաև, որ նվագախմբին է միանում Սերգեյ Խաչատրյանը, ով արտասահմանյան հայտնի բեմերում է նվագում, և ահա երկրորդ տարին է, ինչ գալիս է Սյունիք ու հանդես  գալիս չորս քաղաքներում։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ լավ լինի, և մենք հաճախ գանք Սյունիք, - համերգի ավարտին «Սյունյաց երկրին» փոխանցեց Էդուարդ Թոփչյանը։

«Ինչպիսի՞ն է կապանցի հանդիսատեսը» հարցին ջութակահար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր երաժիշտ յուրովի է ընկալում հանդիսատեսի արձագանքը, ինքս նվագելիս ներփակվում եմ իմ աշխարհում, երբ ավարտում եմ նվագը, նոր միայն զգում եմ, որ ունկնդրին տարել եմ երաժշտության աշխարհը և դա ինձ լիուլի գոհացնում է։ Սա իմ երկրորդ ելույթն է Կապանում և տեսնում եմ հանդիսատեսի ջերմ արձագանքը»։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40