Մշակույթի նախարարն ընդունեց «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերին

09.07.2018 16:55
1176

«Մեզ համար չափազանց կարեւոր է «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, որին նախապատրաստվել ենք բծախնդրությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով: Համոզված եմ, որ ամեն ինչ անցնելու է շատ լավ եւ ուրախ եմ, որ այդ առիթով Հայաստանում եք»,- ծրագրի շրջնականում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց նախարար Լիլիթ Մակունցը:

Հյուրերի թվում հիմնադրամի համանախագահ, Ռուսաստանի նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էր:

Հայ-ռուսական մշակութային համագործակցությունն առավել խորացնելու, համատեղ նոր գաղափարներ իրականացնելու՝ Լիլիթ Մակունցի առաջարկին ի պատասխան Միխայիլ Շվիդկոյն արձագանքեց. «Որքան էլ զարմանալի է, Ռուսաստանում անցկացվող հայկական մշակութային միջոցառումները միշտ էլ «հերիք չեն», որովհետեւ մենք ունենք հայկական մեծ համայնք ու այդ միջոցառումների պահանջարկը միշտ առկա է: Ես կարծում եմ, որ փոխադարձ հյուրախաղերը, ամենատարբեր ձեւաչափով միջոցառումները պետք է լինեն անընդհատ: Մոկվայում կարելի է կազմակերպել հայկական ցուցահանդես՝ անգամ առանց Հայաստանից որեւէ ցուցանմուշ բերելու. ռուսաստանյան թանգարանների հայկական ցուցանմուշներով կարելի է հրաշալի ցուցադրություն կազմակերպել»:

Ըստ Միխայիլ Շվիդկոյի՝ հրաշալի կլիներ Մոսկվայում կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին:

«Ի դեպ, ձեր հարեւանները նման հարցերում շատ ակտիվ են: Ադրբեջանցիները Մոսկվայում վերջերս նշեցին իրենց հանրապետության ստեղծման 100-ամյակը»,-նկատեց ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ներկայացուցիչ Անատոլի Իկսանովը:

Լիլիթ Մակունցն այսօր ընդունեց նաեւ ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, ազգությամբ բաշկիր, իրավաբան, հայագետ Ռաֆայիլ Զինուրովին:

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ինձ համար այնքան էլ էական չեն. իմ աչքում բոլորդ հայ եք՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որովհետեւ ես հայագետ եմ: Հայաստանը Ռուսաստանի վստահելի գործընկերն ու լավագույն բարեկամն է, հետեւաբար մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային: Հայերի մշակութային ներակայությունը Ռուսաստանում չափազանց ակնառու է, բայց պետք է նաեւ նշեմ, որ հայերը լավագույն գործարարներն են Ռուսաստանում, միաժամանակ՝ շատ օրինապահ: Այդ մասին ես գրել եմ նաեւ հայերին ու Հայաստանին նվիրված իմ նոր գրքում»,- հանդիպմանն ասաց Ռաֆայիլ Զինուրովը՝ իր նշած նոր ՝ «Отчерки новой и новейшей Армении՚» (ակնարկներ նոր եւ նորագույն Հայաստանի մասին) գիրքը, հայերեն մակագրությամբ, նվիրելով նախարարին:

«Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորի, մեր երկրին նվիրված այլ աշխատությունների հեղինակ Ռաֆայիլ Զինուրովն էլ է «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքե միջոցառումներին մասնակցելու համար է Հայաստանում: Մշակույթի նախարարն այսօր ընդունեց նաեւ նույն նպատակով Հայաստան ժամանած, ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական եւ սոցիալական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սազոնովին:

Հայաստանի մշակույթի նախարարը բոլոր հյուրերին խոստացավ հրաշալի ժամանց 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսում:

Աղբյուրը` ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24