Մտորում են նկարները

26.08.2025 16:24
636

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի էլեկտրոնային գրադարանում օգոստոսի 23-ին Ժիրայր Աղավելյանի «Մտորում են նկարները» գրքի շնորհանդեսն էր։ Այն հրատարակվել է նրա 70-ամյա հոբելյանի և ստեղծագործական գործունեության 45-ամյակի առթիվ։ Գրքի տիտղոսաթերթին հեղինակը ներկայացրել է իր հավատամքը՝ «Արվեստագետի առաքելությունը նույնիսկ արվեստի մեջ լույս տեսնելն է և այդ լույսը մարդկանց բաժանելը»։

Գրքի նախաբանում հեղինակի ինքնախոստովանանք կա․ «Ինձ վիճակվել է ապրել արվեստագետի ճակատագրով, որը թույլ է տալիս աշխարհին ու մարդկանց նայել ուրիշ աչքերով և հնարավորություն է ստեղծում կյանքի երկրային ընթացքը տանել ճախրանքների»։

«Մտորում են նկարները» Ժիրայր Աղավելյանի հինգերորդ  գիրքն է, որ հետաքրքիր կառուցվածք ունի. մի էջին նկար է, մյուսին՝ հեղինակի խոհ-մտորումը: Հեղինակը հմտորեն զուգակցել է գեղանկարչության և լուսանկարչության տարրերը՝ հասցնելով գեղարվեստի բարձր աստիճանի:

Շնորհանդեսին մասնակցում էին արվեստասերներ, հեղինակի հարազատներ։ Գրքի խմբագիր Մարիամ Մանուկյանն իր խոսքում մանրամասնեց Ժիրայր Աղավելյան արվեստագետի ներաշխարհը՝ նշելով, որ հեղինակը ձգտում է բառի և գույնի ներդաշնակություն։ Գրքի արժանիքների մասին խոսեցին Գրիշա Սմբատյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, գրադարանի աշխատակից Ռուզաննա Գալստյանը հատվածներ ընթերցեց գրքից, իսկ Լիաննա Ստեփանյանը հնչեցրեց դաշնամուրային երաժշտություն։ Մեկուկես ժամ գրադարանում կամերային մթնոլորտ էր, հնչում էր երաժշտություն, էկրանին սահում էին Ժիրայր Աղավելյանի նկարները։

«Շնորհակալ եմ բոլորիցդ, ես այս հողում արմատներ ունեմ», - Ժիրայր Աղավելյանի եզրափակիչ խոսքը հակիրճ էր ու բնութագրական։

Այս անգամ գիրքը ևս հրատարակվել է Բելգիայում բնակվող Անահիտ Օհանյանի հովանավորությամբ։

Ժիրայր Աղավելյանը ֆոտոգեղարվեստով զբաղվում է 2009 թվականից, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս:

Մասնագիտությամբ լինելով ռեժիսոր (ավարտել է Լենինգրադի կուլտուրայի ինստիտուտի կինոռեժիսորական բաժինը)՝ որոշեց կինոռեժիսորությունը վերածել ֆոտոռեժիսուրայի, այսինքն՝ լուսանկարներին դեր տալ, զրուցել նրանց հետ, մի խոսքով բեմադրություն կազմակերպել, ինչը դրական հույզեր, մտածողություն և լույս է բերում:

Անցյալ տարի՝ օգոստոսի 8-ին, Կապանի արվեստի թանգարանում տեղի ունեցավ նրա լուսանկարների անհատական ցուցահանդեսը և «Ստվերի լույսը» գրքի շնորհանդեսը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40