Մտորումներ կապանյան` ընդդեմ հոսանքի թանկացման բողոքի երթի շուրջ

20.06.2015 11:49
3108

Օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնի 6,93 դրամով էլեկտրաէներգիայի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը, ըստ որի` 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների եւ բնակչության համար սահմանվեց ցերեկային սակագին` 48,78 դրամ/կՎտ ժամ, գիշերային սակագին` 38/78 դրամ/կՎտ ժամ, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 45,78 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 35,78 դրամ/կՎտժ, 35կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 39,78 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 35,78 դրամ/կՎտժ, 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 33.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Հանձնաժողովն էլէկտրաէներգիայի 6,93 դրամով թանկացումը հիմնավորեց դոլար-դրամ փոխարժեքի տատանմամբ, սակավաջրությամբ, ատոմակայանի աշխատանքի կանգով:

Մինչ բուն նյութին անցնելը թույլ տվեք «շնորհակալություն» հայտնել հանձնաժողովին, որ 17 դրամով չի բարձրացրել էլէներգիայի սակագինը, որ «ընդառաջել» է քաղաքացիներին` առանց այն էլ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող հասարակ մարդկանց:

Իսկ հիմա` ավելի լուրջ: Տեւական ժամանակ է` «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները ցույցեր, երթեր են կազմակերպում` ընդդեմ հոսանքի թանկացման: Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, Հայաստանում նմանատիպ բողոքի ցույցերը ոչ միշտ են արդյունք տալիս` եւս մեկ անգամ ապացուցելով, որ հասարակ քաղաքացիների բողոքի ձայնը իշխանական վերնախավում այնքան էլ լսելի չէ. երեւի զբաղված են ժողովրդի հաշվին սեփական գրպանները լցնելու ավելի կարեւոր գործերով:

Մեր երկրի իրական պահանջատերը լինելու, ոչ մի լումա ավել չվճարելու հետեւողական պայքարի ճանապարհն ընտրելու հիմնական նպատակով հունիսի 19-ին հանրապետության մայրաքաղաքում եւ մի շարք այլ բնակավայրերում, այդ թվում` Սիսիանում ու Կապանում, մեկնարկեցին բողոքի երթեր` ընդդեմ հոսանքի թանկացման:

«Ոչ թալանին», «Դեմ ենք էլէներգիայի թանկացմանը» վանկարկումներով Կապանի «Լեռնագործ» հյուրանոցի հրապարակից դեպի Շահումյան հրապարակ շարժվեցին երթի մասնակիցները: Այստեղ մենք նպատակ չունենք կազմակերպիչներից կամ երթի մասնակիցներից խոսելու. հոսանքի թանկացումն ազգային խնդիր է, եւ բոլորս պիտի միասնաբար պայքարենք դրա դեմ: Մեր խնդիրն ավելի շատ կապանցիների` այս հարցում մոտեցումը ներկայացնելն է:

Այն, որ անտարբերությունը, անմիաբանությունն ու սեփական իշխանությանը չհավատալը դարձել են մեր մենթալիտետին բնորոշ հատկանիշներ, ապացուցման կարիք չունեցող փաստ է, իսկ եթե ավելի պատկերավոր` աքսիոմա: Դրանում մենք համոզվեցինք երթի ընթացքում, երբ մասնակիցները տխրությամբ արձանագրեցին այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարին, մեզ քիչ է, պիտի սակագինն ավելի շատ բարձրացնեն: Ո՞վ պիտի մեր փոխարեն պայքարի, ներկայացնի մեր շահերը, Հայաստանը միայն Երեւանը չէ, միասնականությունը, նախեւառաջ, պիտի սկսվի փոքր բնակավայրերից: Երթի մասնակիցների սակավությունը, սակայն, չհուսահատեցրեց կազմակերպիչներին, քանզի նրանք, անկախ հանգամանքներից, շարունակելու են պայքարը, մինչեւ ազգովի կհասնենք էլէներգիայի սակագնի բարձրացման որոշման կասեցմանը, եւ համոզված են, որ հաջորդ անգամ քաղաքացիներն ավելի շահագրգռված կլինեն իրենց պահանջատիրական ձայնը բարձրացնելում:

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե ինչ հետեւանքների է հանգեցնելու էլէներգիայի թանկացումը: Առանց համոզիչ հիմնավորման բարձրացված սակագինը բերելու է բազում ապրանքատեսակների թանկացման, որ տարեսկզբին արդեն սկսվել էր: Դե մենք էլ հայ ենք, մի քիչ էլ մեր ձեւով կբարձրացնենք գները, ու ամեն ինչ իր տեղը կընկնի. բացի կոմունալ վճարումներից ու «ցամաք» հաց գնելուց` հասարա՛կ քաղաքացի, դու իրավունք չունես ոչինչ անելու, շնորհավորում եմ, դու կմոռանաս փողի տեսքը: Ի դեպ, ձմռանը նույնիսկ կոմունալը չես կարողանա վճարել, որովհետեւ աշխատավարձդ չի հերիքի:

Վերջերս հանրապետական մամուլում լույս տեսած հոդվածներից մեկում http://hetq.am/arm/news/60948/miak-tankacumy-ashkhatavardzy-karox-e-linel.html մանրամասն ներկայացվել էին այն ծախսերը, որ անհրաժեշտ է գոյությունը պահելու համար եւ հրավիրել «բոլոր պատասխանատուներից ամենադուխովներին մեկ օր ապրել մեզ հետ, մեզ պես»: Իսկ այդ պատասխանատուների թեթեւ ձեռքով է, որ այսօր մենք կանգնել ենք նման լուրջ խնդրի առաջ, քանի որ նրանք են ազգային հարստությունը վաճառել օտարներին, իսկ օտարի համար միեւնույն է, թե դու սոված կմնաս:

Հարգելի՛ կապանցիներ, պատշգամբներում կամ խանութի դռներին կանգնելով չէ, որ պիտի ասեք, որ լավ եք անում, որ ցույց եք անում: Այդ լավ անողներից մեկն էլ դուք պիտի լինեք: Եկեք հավատանք, որ «գեղ կանգնի, գերան կկոտրի»: Չկորցնենք սեփական ուժերին հավատալու կարողությունը` իշխանավորների ամենազորությունն ավելի ակնհայտ չդարձնելու համար:

Ի դեպ, հանրապետությունում մեկնարկած լայնամասշտաբ ցույցերը շարունակվելու են մինչեւ ժողովրդի հաղթանակին հասնելու հստակ նպատակով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ          

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22