Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

17.01.2026 18:46
689

Այսօր մեր մեծ ընտանիքը ունեցավ ծանր կորուստ։ Մահացել է Մուրադ Հասրաթյանը։ Նա իր հոր` Մորուս Հասրաթյանի, իր մոր` Սիրանույշ Մարտիրոսյան-Հասրաթյանի և իր մեծ ընտանիքի շատ անդամների պես հավատում էր պատմությանը, դրանում հայերի նշանակալից դերին և ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը։

Նա ինքնամոռաց և անշահախնդիր պրոֆեսիոնալիզմով պաշտպանում և վավերագրում էր այն ամենն, ինչ հայկական է՝ միջնադարյան հայկական քրիստոնեական ճարտարապետությունից մինչև Օսմանյան կայսրություն, Խորհրդային Հայաստան ու հայկական գաղթօջախներ։

Ինչպես իր հայրը, Մուրադը կապված էր Սյունիքի հետ։ Նրա դոկտորական աշխատությունը վերաբերում էր 17-18-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական համալիրներին։

Նա գիտնական լինելուց բացի, գործի մարդ էր։ Մուրադը չափագրել է 150 հուշարձան։ 29 տարեկանում առաջին անգամ այցելել է Արցախ՝ դառնալով ոչ միայն Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտից Արցախ այցելած, այլև պատմական Հայաստանի այդ նահանգի ճարտարապետությունն ուսումնասիրած և փաստավավերագրած առաջին հայ գիտնականը։ Առաջին անգամ նա է չափագրել Լեռնային Ղարաբաղի տարածքի հայկական միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձանախմբեր՝ Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը։

Իր ամբողջ գիտակցական կյանքում Մուրադը ստեղծել է հայկական ինքնության անձնագրեր ամբողջ աշխարհում՝ Արցախից մինչև Թբիլիսի, Նախիջևանից մինչև Բեյրութ։ Իսկ 37 տարեկանում հեղինակած աշխատությամբ վավերագրել է Խորհրդային Հայաստանի ամբողջ ճարտարապետական ժառանգությունը։

Մուրադը չի սահմանափակվել միայն հայերենով ու ռուսերենով։ Նրա հոդվածները և հետազոտությունները լույս են տեսել ավելի քան 20 լեզուներով։

Նա ստեղծել է «իրավական ամրոց», որն այսօր դժվար է մոռանալ, և անհնար արհամարհել։ Նա հայ ժողովրդին տվել է այն «սեփականության վկայականը», որը ամենամեծ ցանկության դեպքում, այլևս հնարավոր չէ խեղաթյուրել։ Խլել կարող են, հանձնել՝ նույնպես, բայց գողանալ՝ ոչ։ Մուրադի շնորհիվ այն ամենն ինչ հայկական է, մերն է:

Իր կատարած ահռելի աշխատանքով հանդերձ, նա խորապես համեստ էր։ Առանց ինքնագոհության։ Առանց ինքնագովազդի։ Իր արածը համարում էր ծառայություն հայ ժողովրդին։ Կամ ավելի ճիշտ՝ պարտականություն։ Եվ այդ աշխատանքով ոչ հպարտանում էր, ոչ էլ իր թմբկահարում։ Համարում էր՝ արել է այն, ինչ պարտավոր էր։

Խոնարհում ու աղոթք նրա հիշատակին։

Այս մասին գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22