«Նա է սովորեցրել Հիսուսին քայլել». Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնը

08.09.2022 14:09
992

Ամեն տարի սեպտեմբերի ութին է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնը։

Յուրաքանչյուրս էլ լույս աշխարհ ենք գալիս հստակ առաքելությամբ։ Եվ որքա՜ն ենք ուրախանում, երբ լսում ենք նոր ծնունդի մասին։ Հիշենք մեզ մեր հարազատների, մեր զավակների ու ծնողների ծննդյան տարեդարձերին: Ուրախանում ենք, որ նրանք կան մեր կյանքում Աստծո կամոք: Ուստի բոլորս էլ գիտակցում և հասկանում ենք՝ որքան մեծ օրհնություն է մեզ համար Աստվածամոր ծնունդը, ով ծնունդ տվեց համայն մարդկության Փրկչին:

Մարիամն, ըստ Ավետարանի, ուխտի զավակ էր:  Մարիամի ծնողները՝ Հովակիմն ու Աննան, երեխա չէին ունենում և ուխտել էին՝ ունենալու դեպքում մանկանն ընծայել սուրբ Տաճարին: Եվ Աստված, լսելով աղոթքները, Հովակիմին և Աննային պարգևեց զավակ, ում Աստծուն ընծայեցին՝ իրենց խոստմանը համապատասխան, իսկ ամենքիս՝ Աստվածամայր։

Մայրությունն աստվածային պարգև է, և մեկն է կատարյալ մոր օրինակը քրիստոնյաներիս համար։ «Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթ․ 20:16).- Սուրբ Գրքում տեղ գտած այս խոսքի ապացույցը եղավ Տիրամայրն՝ իր բարեպաշտ կյանքով ու կենցաղով արժանանալով Քրիստոսի մայրը կոչվելու աստվածային օրհնությանը:

Տիրամոր ծնունդը սպասված էր բոլորի կողմից՝ բոլոր ազգերի ու ժողովուրդների, քանզի Սուրբ Աստվածածնի միջոցով Աստված Իր Միածին Որդուն բացահայտեց մարդկանց: 

Մայր Թերեզան այսպես է բնութագրել Մարիամին՝ իբրև մայր. «Նա է սովորեցրել Հիսուսին քայլել, աղոթել, լվացվել, անել այն ամենը, ինչը մարդու կյանքը դարձնում է այդքան գեղեցիկ: Եվ նույնը նա շարունակում է անել այսօր: Նա միշտ պատրաստ է օգնել մեզ և սովորեցնել, թե ինչպես սիրենք Հիսուսին, ինչպես հպվենք Նրան, ինչպես տեսնենք Նրան, ինչպես ճանաչենք Նրան՝ հիվանդների ու կարոտյալների կերպարի ներքո, ինչպես ծառայենք Նրան: Նա հրաժարվել է իրենից, նա դատարկեց իրեն: Եվ Աստված լցրեց նրան շնորհով: Նա լցված էր Աստծո շնորհով, և, նշանակում է, որ լցված էր Աստծով: Նա լցված էր Աստծով, քանզի ապրում էր միայն Նրա համար: Եկե՛ք ապրենք այդպես»: 

Իսկապես, ողջ մարդկության համար շրջադարձային էր Տիրամոր ծնունդն Աննայից։ Սուրբ Կույսը, ծնունդից ի վեր, հավատարիմ մնաց իր կոչմանն ու առաքելությունը և ընտրելով իր ուղիղ ընթացքն այդ քարքարոտ ու փորձություններով լի ճանապարհին՝ հեզությամբ տարավ Աստծուց իրեն բաժին հասածը։  Աստվածամայրը միաժամանակ և՛ վեհ էր, և՛ խոնարհ։

Տիրամոր ծննդյան տոնին մեր անկեղծ աղոթքները, զղջումն ու ապաշխարությունն ընծայենք Նրան՝ խնդրելով բարեխոսությունը՝ արժանավոր ծնունդ դառնալու, մեր առաքելությանը հավատարիմ մնալու և մեր կյանքում Աստծո ներկայությունն ունենալու։ 

Աղօթք առ սրբուհի Աստուածածինն

Անկանիմք առաջի քո, սո՛ւրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զԿոյսդ`բարեխօսեա՛ վասն անձանց մերոց եւ աղաչեա՛ զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:

qahana.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40