«Մեզնից մեկը». առաջնախաղ

30.08.2017 09:04
1893

Ամռան տապն ու արձակուրդային շրջանը, ասես, հետին պլան են մղել մշակութային կյանքը: Բայց դա առաջին հայացքից, պարզվում է, որ ամռան այս շոգին բեմադրության պրեմիերա է լինում: Ահավասիկ, օգոստոսի 27-ին Կապանի քաղաքապետարանի մշակույթի մեծ դահլիճում տեղի ունեցավ լեհ հայտնի դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Մեզնից մեկը» (պիեսի վերնագիրն է «Երեքը բաց ծովում») ներկայացման առաջնախաղը՝ «BBG» թատերախմբի նախաձեռնությամբ: Բեմադրության մեջ ընդգրկված էին կապանցի երիտասարդ դերասաններ՝ Կոնստանտին Կոզմանով, Թաթուլ Ծատրյան, Արկադի Լալազարյան, Հելենե Գրիգորյան:

Ժանրային առումով տրագիկոմեդիա է: Ներկայացման սյուժեի հիմքում հետեւյալ փաստն է. նավաբեկությունից հետո երեք հոգի հայտնվում են լաստանավի վրա, աստիճանաբար բոլոր ռեսուրսները սպառվում են, նաեւ սնունդը, բոլորի խոհերն ու ձգտումներն ուտելիք հայթայթելու շուրջ է, ինչը յուրաքանչյուրը ջանում է անել հօգուտ իրեն: Ի վերջո որոշում են ուտել իրենցից մեկին: Ամբողջ ներկայացումը «պտտվում» է այդ նպատակի շուրջ: Բայց խոսքը մարդուն ֆիզիկական ուտելու մասին չէ: Սա ընդամենը մետաֆորա է: Խոսքն այն մասին է, թե նորմալ մարդն ինչպես է հայտնվում մի միջավայրում եւ նրան ինչպես են ոչնչացնում՝ զրկելով բանականությունից:

«Ներկայացումը բոլորիս մասին է, որի միջոցով փորձել ենք մեր ասելիքն ու անհանգստությունները փոխանցել հանդիսականին», - բեմադրությունից առաջ ասաց ներկայացման բեմադրիչ Իշխան Ղարիբյանը: Եվ, իրոք, մեր կյանքի որոշ հարցերի պատասխանը կա ներկայացման մեջ. անդրադարձ կա նաեւ քաղաքական ընտրություններին:

Ներկայացման հանդիսականների թվում էր Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով բեմադրության մասին իր տպավորությունները ներկայացրեց «Սյունյաց երկրին». «Ներկայացումը դիտելու համար եկա Կապան, բեմադրիչը՝ Իշխան Ղարիբյանն իմ աշակերտն է, գլխավոր դերասանը՝ Կոստանտին Կոզմանովը, մեր թատրոնի դերասաններից է: Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ են արել: Հրաշալի ներկայացում է ստացվել, անկեղծ ասած՝ չէի սպասում: Ճիշտ փոխհարաբերությունների վրա էր արված բեմադրությունը, հետաքրքիր մտահղացման շրջանակում էր արված: Ցավում եմ, որ այս դահլիճում կայացավ առաջնախաղը: Չորս տարուց ավելի, երբ Կապանի թատրոնն էի ղեկավարում, այս դահլիճում ենք ներկայացումներ բեմադրել, պիտի ասեմ, որ սա թատերային դահլիճ չէ: Ժամանակին կառուցվել եւ նախատեսվել է ժողովների, կոնֆերանսների, համագումարների համար: Ակուստիկան չափազանց վատ է, տեքստը, բեմական խոսքը երբեմն տեղ չէին հասնում, բայց դա ոչ թե դերասանների, այլ դահլիճի թերությունն էր: Մանավանդ սկսնակ, երիտասարդ դերասանների համար դժվար է խաղալ նման դահլիճում: Երբեմն էլ բարձր երաժշտությունն էր խանգարում տեքստը տեղ հասնելուն: Այս բեմադրությունն իդեալական կլիներ 150 տեղանոց դահլիճում բեմադրելու դեպքում: Ինչեւէ, այն, ինչ արված էր, հետաքրքիր էր արված, ուրախ եմ եւ տպավորված»:

Բեմադրությունն իրականացրել էր Իշխան Ղարիբյանը, բեմական շարժումը՝ Աղուն Հովհաննիսյանի: Ի.Ղարիբյանը Հայաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան Իշխան Ղարիբյանի թոռն է: Երբ ասում եմ, որ պապը հայտնի դերասան էր, պատասխանում է, թե ջանում է հետ չմնալ նրանից, չգիտի միայն, թե ինչքան է դա իրեն հաջողվում: 1999-ից աշխատում է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան: Դասավանդում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Բեմադրություններ է արել այլ թատրոններում, ինչպես Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին անգամ է բեմադրություն անում Կապանում. հույս ունի, որ այս մեկը վերջինը չի լինի:

Թղթակցության սկզբում նշվեց, որ բեմադրությունը նախաձեռնել եւ նրա կայացմանը մեծապես նպաստել է (BBG) «Բառբառագետ» թատերախումբը, որ միավորում է մի խումբ երիտասարդ կապանցիների, ովքեր ցանկություն եւ նպատակ ունեն աշխուժացնել քաղաքի մշակութային կյանքը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24