Հանրային քննարկում՝ նվիրված երկրաբանահետախուզական աշխատանքներին

20.09.2017 16:21
1691

Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատանքի շարունակականության եւ տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարները վերհանելու նպատակով «Պոլիմետալ» խմբի «ՊոլիԱրմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է 2017-2020թթ. ժամանակահատվածում մարզում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ: Դրանք իրականացվելու են այն տարածքներում, որտեղ նախկինում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունը, ավելի ստույգ՝ որոնողական աշխատանքներ կկատարվեն Կապան քաղաքում եւ հարակից 18 համայնքներում: Կապանի հարթակի ընդհանուր մակերեսը 295 քառակուսի կիլոմետր է՝ հյուսիսում սահմանափակվում է Բարձրավան, արեւելքում՝ Արծվանիկ, հարավում Գեղանուշ գյուղերով, արեւմուտքում՝ Կապան քաղաքի արեւմտյան ծայրամասով: Հաշվի առնելով, որ նշված աշխատանքները ենթական են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության՝ ընկերությունը սեպտեմբերի 14-ին Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպել էր հանրային քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին «ՊոլիԱրմ» ընկերության տնօրենի հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով տեղակալ Վահրամ Ավագյանը, Կապանի քաղաքապետի տեղակալ Արգամ Գրիգորյանը, Կապանի քաղաքապետարանի արտաքին կապերի եւ ծրագրերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը: Ներկա էին ազդակիր համայնքների ներկայացուցիչներ, բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, շահագրգիռ անձինք:


Օրվա բանախոսը՝ Վահրամ Ավագյանը, ներկայացրեց Կապանի հարթակում 2017-2020թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը, ըստ որի կատարվելու է ուսումնասիրվող տարածքներում երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, լեռնահորատման համալիր աշխատանքների արդյունքներով ոսկու, արծաթի, պղնձի, կապարի եւ ցինկի հանքայնացմամբ ռեգիոնալ կոնդիցիաների պահանջները բավարարող կանխատեսումային ռեսուրսներով տեղամասերի առանձնացում եւ գնահատում: Ընդ որում՝ աշխատանքները կսկսվեն այս տարվա երրորդ եւ կավարտվեն 2020 թվականի երրորդ եռամսյակում: Նշվեց, որ հանրությունը սահմանված կարգով իրազեկվել է հանրային քննարկման մասին (ծանուցումը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի 2017թ. սեպտեմբերի 1-ի համարում, իսկ ծրագրի սեղմնագիրը էլեկտրոնային ձեւով հասանելի է եղել համացանցում, իսկ թղթային տարբերակները փակցվել են համայնքների վարչական շենքերի հայտարարությունների տախտակներին):


Դրանով հանդերձ՝ քննարկումն անցավ թեժ մթնոլորտում, եւ ընդդիմախոսները հատկապես կասկածի տակ առան նման քննարկում անցկացնելու օրինականությունը՝ պնդելով, որ համայնքների բնակիչները պատշաճ իրազեկված չեն եղել: Այնուհետեւ ելույթ ունեցողները մտահոգություններ հնչեցրին ծրագրի բնապահպանական ռիսկերի հետ կապված, մասնավորապես այն մասին, որ հորատումները կարող են վնասել ջրային պաշարների ակունքները:


«Առաջաձոր գյուղից եմ, եթե իմ տանից 1-2 կիլոմետր հեռավորության վրա աշխատանքներ սկսեն, ես գալու եմ տրակտորի դեմը կանգնեմ, չթողնեմ աշխատել, ընկերությունը պատրա՞ստ է իմ արյունը թափել իր ոսկու համար», - բարձրաձայնեց Արմեն Ղազարյանը: Կարծիք հայտնվեց, որ Կապանի տարածաշրջանի միակ մաքուրը Նորաշենիկի ձորն է, որն էլ, ի վերջո, այդ աշխատանքների հետեւանքով պիտի ապականվի: «Կապանի հարթակում իրականացվող աշխատանքները մեծապես կվնասեն էկոտուրիզմը», - այսպիսի կարծիք էլ հնչեց:


Ելույթները գնալով թեժանում էին, իսկ քննարկման կազմակերպիչները ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին, որ խոսքը ոչ թե հանքերի շահագործման, այլ երկրաբանահետախուզական աշխատանքերի մասին է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի է հասցված: Ոմանք բարձրաձայնելով իրենց կարծիքը, ժամանակից շուտ լքեցին դահլիճը:


Վահրամ Ավագյանը դահլիճում մնացածներին իրազեկեց, որ սա հանրային քննարկման առաջին փուլն է՝ նախնական գնահատման փուլը, որին կհաջորդի նախնական փորձաքննության փուլը, որի շրջանակում կազմակերպական աշխատանքներում կներգրավվեն բնապահպանության նախարարության «Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, կհստակեցվեն հորատման ենթակա տարածքները: Ասվեց նաեւ, որ յուրաքանչյուր հողամասում որեւէ աշխատանք անելուց առաջ տվյալ հողամասի սեփականատիրոջ հետ (լինի դա համայնքը, թե մասնավոր անձ) համաձայնեցվելու է, եւ միայն իրավական նախադրյալներ ապահովելուց հետո որեւէ աշխատանք է կատարվելու: Ներկաներին նաեւ հիշեցվեց, որ դեռեւս կա ժամանակ, եւ բոլոր նրանք, ովքեր ունեն առաջարկներ, կարծիքներ, մինչեւ սեպտեմբերի 20-ը կարող են ներկայացնել, եւ դրանք կներառվեն այս հանրային քննարկման արձանագրության մեջ, ինչի հիման վրա «Շրջակա միջավայրի ազդեցություն փորձաքննության կենտրոն»  ՊՈԱԿ-ը կատարվելիք նախնական փորձաքննության շրջանակներում կկազմակերպի երկրորդ հանրային քննարկումը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10