ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը. Միրզոյանն ընդունել է դեսպանին և գլխավոր հյուպատոսին

30.09.2022 21:05
1041

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում  Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Այնուհետև` ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան: 

«Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, հատկապես՝ վերջին շրջանի շփումների ակտիվացման կապակցությամբ: 

Արարատ Միրզոյանը նշել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Համոզմունք է հայտնվել, որ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի, Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին:  

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իրանական կողմից արտահայտվող վճռական ու հստակ դիրքորոշումները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40