Զինծառայության երկու ծրագիր

21.04.2017 17:26
1766

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ հանդես եկավ բանակում արմատական փոփոխությունների առաջարկներով:

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Ազգ-բանակ-2017» խորագիրը կրող համաժողովի ընթացքում նա ներկայացրեց երկու ծրագիր, որոնցից մեկը ստացել է «Պատիվ ունեմ» պայմանական անվանում, իսկ երկրորդը կոչվում է «Ես եմ»:

Այսպիսով, նախատեսվում է լուծել նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հարցը, որը չարչրկվում էր երկար ժամանակ ու շարունակ մտածվում էր, թե ում տրվի այդ իրավունքը եւ ում՝ չէ: Այժմ առաջարկվում է բանակից տարկետում ստանալու հնարավորություն ընձեռել միայն այն ուսանողներին, որոնք նախապես կպարտավորվեն մասնակցել «Պատիվ ունեմ» ծրագրին:

Իսկ դա, ինչպես ներկայացրեց, Վիգեն Սարգսյանը, նախատեսում է հետեւյալը. «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված ուսանողները, սովորելով քաղաքացիական բուհում, երկրորդ կուրսի սկզբից մինչեւ չորրորդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ՝ յուրաքանչյուր շաբաթ օրը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելելու են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու եւ քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց կստանա լեյտենանտի սպայական կոչում եւ երեք տարի ժամկետով ծառայության կանցնի զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվելու է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում՝ առաջնագծում: Նրան առաջարկվելու է նաեւ ամսական 260 հազար դրամ աշխատավարձ:

Զինվորական ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում տվյալ սպային տրվելու է լրացուցիչ ֆինանսական բոնուս՝ իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Իսկ եթե զինծառայությունից հետո նա ընդունվի մագիստրատուրա, նաեւ փոխհատուցվելու է նրա մագիստրոսական կրթությունը:

Ինչ վերաբերվում է «Ես եմ» ծրագրին, ապա պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այն նորակոչիկները, որոնք ցանկություն կհայտնեն ծառայությունն անցնել մարտական հերթափոխություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի՝ ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտեւի երեք տարի, սակայն դրանցից գումարային յոթ ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ սկսած վեցերորդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Այսինքն՝ մեկ շաբաթ՝ արձակուրդում, մեկ շաբաթ զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ՝ առաջնագծում՝ մարտական հերթապահություն անցկացնելիս:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս զինծառայողին կվճարվի որոշակի գումար՝ արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ 1-ին՝ մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր), 2-րդ՝ մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր) եւ 3-րդ՝ ուսման վարձի փոխհատուցում:

Նախատեսվում է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային: Այսինքն՝ քաղաքացին կարող է ընտրել զինծառայության կամ այդ տարբերակը, կամ այն, որը գործում է ներկայում:

«Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը, այսպիսով ներկայացվեցին հանրային քննարկման: Վիգեն Սարգսյանը նշեց, որ դրական արձագանք ունենալու դեպքում կարծում է՝ մինչեւ սեպտեմբեր դրանք իրավական նորմատիվ փաթեթների տեսքով կներկայացվեն նոր գումարման Ազգային ժողով:

Միջոցառման օրը պաշտպանության նախարարը չպատասխանեց լրագրողների հարցերին: Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք պարզել՝ կա՞ նախնական հաշվարկ, թե վերոնշյալ ծրագրերը կյանքի կոչելու դեպքում ինչ միջոցներ են պահանջվելու ու նաեւ հետաքրքվեցինք, թե ինչ աղբյուրներից են դրանք ստացվելու: Հովհաննիսյանը պատասխանեց, որ հստակ ոչինչ դեռեւս ասել չի կարող, բայց եւ նշեց. «Այդ ծրագրերը կունենան իրենց բյուջետային համապատասխան հոդվածները՝ համապատասխան կարգով: Մնացած մանրամասնությունները դեռ կքննարկվեն:

Հ.Գ.

«Ազգ-բանակ-2017» համաժողովի մասնակիցների թվում էին դպրոցների տնօրեններ ու նաեւ նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցիչներ: Վիգեն Սարգսյանը վերջիններիս խնդրանք-պահանջ ներկայացրեց, որ շրջանավարտ ունեցող յուրաքանչյուր դպրոց ամեն տարի ռազմաուսումնական հաստատությունների պետք է տա առնվազն մեկ դիմորդ: «Ես խնդրում եմ հիմիկվանից ֆիքսեք դա: Դուք ստանալու եք քարոզչական նյութեր, պաստառներ՝ դպրոցում ամրացնելու համար բուկլետներ: Մենք պետք է հստակ արդյունքը տեսնենք եւ ձեր աշխատանքը նաեւ դրանով կկարողանանք գնահատել», - հայտարարեց նա:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40