Նիկոլ Փաշինյանը անորակ ճանապարհ կառուցողներին քրեական պատժի ենթարկելու անհրաժեշտություն է տեսնում

04.04.2019 14:32
1144

Կառավարությունն այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհաշինական աշխատանքների որակին: Նա ասաց, որ այս դահլիճում մի քանի անգամ քննարկվել են ճանապարհաշինական որակի խնդիրները, այդ թվում՝ խիստ խոսել են, որ չեն հանդուրժելու վատ ճանապարհաշինությունը:

«Բայց նախորդ տարվա աշխատանքներից տեսնում ենք, որ կան ճանապարհների կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են և իրականացրել են անորակ աշխատանք: Ովքե՞ր են իրականացնում այդ անորակ աշխատանքները: Դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք իրենց հին սովորությունների համաձայն, որոնք ժամանակին չգիտեմ ինչպես ինչ-որ ընկերություններ են սեփականաշնորհել, և հիմա էլ այսքանից հետո այս նոր պայմաններում իրենց մտքով անցնում է, որ իրենք կարող են անորակ ճանապարհ կառուցել, անցնի-գնա»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ, մասնավորապես, խոսքը վերաբերում է Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածին: Վարչապետն ասաց, որ այդ աշխատանքների ավարտը հայտարարվել էր անցյալ տարի, բայց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը չի ընդունել այդ աշխատանքները՝ դրանց բացարձակ անորակ լինելու պատճառով: Եվ հիմա նախարարությունը նրանց պարտավորեցրել է, որ այդ աշխատանքները նորից սկսեն:

«Ես, անկեղծ ասած, շատ բավարարված չեմ այդ արդյունքով, որովհետև մենք այդ մարդկանց պատճառով կորցրել ենք ժամանակ, որն ամենաթանկն է, կորցրել ենք ռեսուրսներ, և այն ճանապարհը, որը մենք հիմա պետք է վերանորոգված ունենայինք, այս տարի արդեն ձմեռվանից մարդիկ ահազանգում էին, ասում էին՝ էդ ճանապարհը, որ մի քանի ամիս առաջ սարքել եք, արդեն սկսել է քանդվել: Եվ սա ինքնին արդեն վարկաբեկիչ լուր է մեր բոլորիս համար: Եվ ես նախարարին էլ եմ ասել, մենք պետք է նայենք: Չնայած ասում են՝ պայմանագրային պարտավորություն է, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն չկա, բայց ես բավարարված չեն դրամով: Էդ մարդիկ պետք է պատժվեն, որովհետև դրանք իսկապես սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Բավարար չէ, որ նրանք նորից այդ նույն աշխատանքը կատարեն, նրանք պետք է զգան մեր արձագանքը, մեր հակահարվածը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հետաքրքրվեց գլխավոր դատախազից՝ ի՞նչ կարող են անել: Արթուր Դավթյանն ասաց, որ պետք է նայել, թե պայմանագիրն ինչ կարգավորումներ է նախատեսել: «Որպես կանոն՝ այդ տեսակ պայմանագրերը նախատեսում են ձեր ասած ընկալելի պատժի ֆակտորը: Այսինքն՝ այնտեղ տույժ-տուգանքներ պետք է լինեն նախատեսված, որոնք քաղաքացիական դատավարության ընթացակարգով պետք է ապահովվեն: Որպեսզի քրեական գործի հասնի, մենք պայմանագիրը և թերությունների բովանդակությունն ու ծավալը պետք է ուսումնասիրենք, որպեսզի տեսնենք՝ արդյոք այնտեղ հնարավոր է հանցակազմ պարունակող արարքներ լինեն»,- ասաց գլխավոր դատախազը: «Ես տպավորություն ունեմ, որ այդ մարդիկ կառուցելիս իմացել են ինչ են կառուցում և դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40