Սիրտը սնուցող զարկերակների ստենտավորմամբ Հայաստանը եվրոպական շատ երկրների մակարդակին է. Բագրատ Ալեքյան

30.07.2019 15:02
1190

Հայաստանում ամեն տարի կատարվում է սիրտը սնուցող զարկերակների մոտ 6000 ստենտավորում, որոնցից մոտ 1600-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ստենտավորումների թվով Հայաստանն այժմ եվրոպական շատ երկրների մակարդակին է։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանի առողջապահության նախարարության ռենտգենէնդովասկուլյար դիագնոստիկայի եւ բուժման գլխավոր մասնագետ, հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանը։

Նրա խոսքով՝ համեմատության համար Ռուսաստանում ամեն տարի կատարվում է ստենտավորման 221 հազար վիրահատություն. դա մոտավորապես 1550 է 1 մլն բնակչության հարաբերակցությամբ։ Իսկ Հայաստանում 1 մլն բնակչության հաշվով կատարվում է մոտ 2000 վիրահատություն։ Առաջատար եվրոպական երկրներում, ինչպիսին են Գերմանիան եւ Շվեյցարիան, ամեն տարի արվում է մոտ 3000 ստենտավորում 1 մլն բնակչության հաշվով։ Հայաստանը կարող է հասնել նրանց մակարդակին՝ 50 տոկոսով ավելացնելով այստեղ կատարվող վիրահատությունների թիվը։ Այսօրվա դրությամբ Հայաստանը եվրոպական մի շարք երկրների մակարդակին է, եւ դա, մասնագետի խոսքով, «ֆանտաստիկ ցուցանիշ» է։

Ստենտավորման վիրահատությունների ավելի քան մեկ քառորդը երկրում կատարվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Չի բացառվում, որ այդ թիվը տեսանելի ապագայում միայն կավելանա, քանի որ վերջերս այդ կենտրոնում բացել են նոր վիրահատարան, ինչի շնորհիվ կարելի է ավելացնել վիրահատությունների ծավալը։

«Նման մեծ հիվանդանոցի համար էնդովասկուլյար վիրահատությունների մեկ վիրահատարանը, իհարկե, բավարար չէ։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. վիրահատարանում պառկած է պլանային պացիենտը, ու հանկարծ բերում են մեկ ուրիշին՝ սուր կաթվածով։ Ստիպված են լինում պլանային պացիենտին դուրս բերել վիրահատարանից՝ տեղը զիջելով մյուսին, չէ՞ որ այնտեղ կաթված է, եւ ուշացնել չի կարելի։ Բայց հիմա «Էրեբունիում» այդ վիրահատություններն արվում են արդեն երկու վիրահատարանում, եւ դա հիանալի է», - ասել է կարդիովիրաբույժը։

Բժիշկ Ալեքյանը բավականին հաճախ է Հայաստան գալիս եւ յուրաքանչյուր այցի ժամանակ պարտադիր այցելում է «Էրեբունի» ԲԿ, որտեղ օգնում է բարդ դեպքերի ժամանակ եւ այստեղի բժիշկներին փոխանցում իր գիտելիքներն ու փորձը:

«Այստեղ անչափ տաղանդավոր երիտասարդներ են, որոնք ամեն ինչ արագ են յուրացնում եւ պատշաճ մակարդակով շատ բարդ վիրահատություններ կատարում: Ես նախատեսում են նրանց հետ համագործակցել նաեւ հետագայում. այս համագործակցությունը բոլորիս համար կարեւոր է», - ասաց բժիշկ Ալեքյանը:

Ինչ վերաբերում է սարքավորումներին, մասնագետի խոսքով՝ այստեղ ամենաժամանակակից սարքավորումներ կան. դեռեւս ոչ մի դեպք չի եղել, որ վիրահատության ժամանակ իրեն գործիք պետք գա, որն այստեղ չլինի: Կարդիովիրաբույժի խոսքով՝ այստեղ օգտագործում են նաեւ գերժամանակակից ստենտներ. «Պարզապես թերություն գտնել չես կարող», - խոստովանեց մասնագետը:

med.news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40