Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող. Ն. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

19.10.2018 19:15
1147

Ես ուզում եմ, որ իմ հաջորդ գալուց Հունան Պողոսյանը կարողանա այնպես անել, որ դուք սկսեք վերաբերվել նրան այնպես, ինչպես հիմա Վալերի Օսիպյանին եք վերաբերվում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումից հետո բարձրացած բողոքի ալիքին:

«Պարոն Պողոսյան, ես ձեզ հանձնարարում եմ, արեք այնպես, որ ժողովուրդը տեսնի ձեր աշխատանքը, գոհ լինի ձեզնից: Ինձ հարցնում են՝ ի՞նչ եմ հանձնարարել մարզպետին, ասում եմ՝

1. Ապահովել լիարժեք օրինականությունը Սյունիքի մարզի տարածքում.

2. Ապահովել յուրաքանչյուր ներդրողի համար պայմաններ, որ աշխատատեղեր բացվեն, ներդրումներ կատարվեն.

3. Ապահովել Սյունիքի բնակիչների ազատությունը օլիգարխիկ ճնշումներից, քրեական տարրերից:

Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող: Ես ուզում եմ, որ հաջորդ գալուց պարոն Պողոսյան, մարդիկ արդեն ավելի դրական գնահատեն ձեր նշանակումը:

Ուզում եմ անդրադառնալ մեկ թեմայի եւս. շատերդ կհիշեք, որ ժամանակին ես հայտարարություն եմ արել, նույնիսկ դիմում եմ գրել ՀՔԾ-ին՝ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ կապված: Ես հասկանում եմ, որ անհարմար վիճակ է ստեղծվել:

Ես հայտարարություն արեցի՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա, մարդիկ ինձ սկսեցին մեղադրել սուտ խոսելու մեջ, անհարմար վիճակ է, որովհետեւ Շանթ Հարությունյանը խոստացավ պարզաբանել, ու այդպես էլ չհաստատեց իր խոսքերը: Նա չի հաստատել, որ ես այդ ամենն ասել եմ՝ հիմնվելով իր խոսքերի վրա: Ես հույս ունեմ, որ քննության ժամանակ կլինի ճշմարտության պարզաբանում, եւ եթե Հունան Պողոսյանը մեղավոր է Շանթ Հարությունյանի գործում, դա կհաստատվի քննությամբ: Ես ստացել եմ հարցերի պատասխան, որը ինձ բավարարում է, բայց որը չեմ բարձրաձայնի, դա կոռեկտ չէ, բայց թող օրենքը որոշի ամեն ինչ ու պարզի քննությունը:

Մեկ կարեւոր թեմա եւս՝ հարեւանը հարեւանի հետ վիճում, գալիս ճանապարհ է փակում: Ինձ են օրինակ բերում, բայց երբ ես 10 անգամ ճանապարհ եմ փակել, 100 անգամ ներողություն եմ խնդրել: Հիմա ձեզ լսում են, ձեր խնդիրն ու ասելիքը ո՞վ չի լսել, որ ճանապարհ եք փակում: 4-5 հոգով միջպետական ճանապարհ փակելը ի՞նչ է նշանակում: Պետք չի փակել ճանապարհը 5 հոգով, որ մարդիկ 500-600 հոգով մնան ճանապարհին փակված, պետք չէ կենցաղային իր սարքել պայքարի այդ տեսակը: Մի փակեք ճանապարհները, բարձրաձայնեք ձեր խնդիրն ու ձեզ կլսեն, ձեր խնդիրներին լուծում կտան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

armtimes.com

 

 

 

Սկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, վերջինս անասնագոմում ինքնասպան է եղել

30.09.2026 16:52

ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի

30.09.2026 16:21

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

30.09.2026 16:10

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

30.09.2026 15:59

2026-ի փոխարեն՝ 2027․ ի՞նչ է փոխվում արցախցիների ժամանակավոր պաշտպանության ժամկետում

30.09.2026 15:34

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում

30.09.2026 15:32

Բնակարան եք գնում. ինչպե՞ս ստուգել՝ գույքի վրա արգելանք կամ սահմանափակում կա, թե ոչ

30.09.2026 12:58

Կավարտի Սուրբ Գևորգ եկեղեցին, որ պայթեցրել են 1965-ին ու հավասարեցրել հողին. փրկվել է միայն զանգակատան խաչը

30.09.2026 12:09

«ԵԽԽՎ զեկույցը հաստատում է մեր բարձրացրած խնդիրների լրջությունը»․ ԲՀԿ հայտարարությունը

30.09.2026 12:07

Ադրբեջանի փոխվարչապետը կոչ է արել Իրանին ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում

30.09.2026 12:05

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևանում քննարկել է TRIPP-ը և դրա տարածաշրջանային նշանակությունը

30.09.2026 12:04

Կոմիտաս վարդապետը մեկնաբանվում է նորովի

30.09.2026 11:54