Նախաձեռնում ենք անվճար իրավական խորհրդատվությունների շարք

27.07.2019 12:43
1078

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը սկսում է գիտակրթական նախաձեռնությունների, ինչպես նաեւ քաղաքացիների մատուցվող անվճար իրավաբանական խորհրդատվությունների շարք։ Բոլոր այն անձինք, ովքեր ունեն իրավական խնդիրներ և ցանկանում են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն, կարող են մասնակցել մեր կողմից կազմակերպվող ընդունելությանը։

Անվճար իրավաբանական խորհրդատվությունը, առկա հնարավորությունների սահմաններում, կտրամադրվի հասարակական կազմակերպությանը անդամակցող լավագույն իրավաբանների կողմից։ Խորհրդատվության տրամադրումը կկատարվի հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արփինե Հովհաննիսյանի և Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ՝ ընդգրկելով քրեական, քաղաքացիական, վարչական, աշխատանքային իրավունքի ոլորտները։ Ընդունելության ընթացքում հասարակական կազմակերպության անդամ իրավաբանների կողմից քաղաքացիներին կտրամադրվի անվճար բանավոր խորհրդատվություն։ Որոշակի դեպքերում քաղաքացիների համար անվճար կպատրաստվեն անհրաժեշտ իրավական փաստաթղթեր։ Տրամադրվող խորհրդատվությունը չի ներառի ներկայացուցչությունը դատարանում և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում։

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ սույն թվականի օգոստոսի 5-ը՝ զանգահարելով ‎+374 99 066076 հեռախոսահամարին։ Ընդունելության գրանցված անձինք լրացուցիչ կտեղեկացվեն ընդունելության օրերի եւ ժամերի մասին։ Ընդունելությունը կկատարվի «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության գրասենյակում՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի փողոց, 1բ շենք հասցեում (4-րդ հարկ): Անհրաժեշտության դեպքում մեր իրավաբանների խումբը կայցելի համապատասխան մարզ։ Քաղաքացիների ընդունելության վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 31-ը։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34