Նախագահականն առայժմ ասելիք չունի. Արմեն Սարգսյանը կստորագրի՞ ՍԴ կազմը փոխելու օրենքը, թե՞ ոչ

23.06.2020 11:56
1239

Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրության փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի: Երեկ ընդունվեց նաև ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը, որն ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո։ Դրանից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

Factor.am-ը փորձեց նախագահի աշխատակազմի մամուլի բաժնից ճշտել՝ արդո՞ք Արմեն Սարգսյանը ստորագրել է խորհրդարանի ընդունած փոփոխությունները։ Մեզ փոխանցեցին, որ առաջիկայում աշխատակազմը պարզաբանում կներկայացնի։ Ընդգծենք, որ նախագահն ունի օրենքով սահմանված 21-օրյա ժամկետ՝ մինչ ստորագրելը։ Ի դեպ, հուլիսի 7-ին էլ ՍԴ-ն քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։ Եթե մինչ այդ դատավորների կազմի փոփոխություն չեղավ, ապա գործը կքննվի գործող կազմի կողմից։

Նարեկ Կիրակոսյան



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40