Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը

28.03.2023 17:10
952

Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է «Հռոմի ստատուտ»-ի վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ մարտի 24-ին հրապարակված որոշման համաձայն՝ «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում և 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»։ Հռոմի ստատուտը ստորագրվել է 25 տարի առաջ, սակայն մինչև այսօր Հայաստանն այն չի վավերացվել, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը դրանով սահմանված պարտականությունները հակասող էր ճանաչել այն ժամանակ գործող Սահմանադրության մի քանի դրույթներին։ 2022-ի տարեվերջին, սակայն, Կառավարությունը որոշեց, որ պետք է կրկին դիմել Սահմանադրական դատարան՝ կանոնադրության դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2004-ից հետո Հայաստանում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել: Նշենք, որ Հռոմի կանոնադրությամբ նպատակ է դրվել առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառել և դրանով նպաստել այդպիսի հանցագործությունների կանխումը։ Կանոնադրության հիման վրա ձևավորվել է միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված, մշտական հիմունքներով գործող Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ: Դատարանը կարող է քննել ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործությունները, ընդ որում` ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ագրեսիայի հանցագործությունը: Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունն ու հրատապությունը, ըստ Կառավարության, առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորած ագրեսիայով, քանի որ պայմանագրի վավերացումը հնարավորություն կտա պատերազմական հանցագործությունների գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել Միջազգային քրեական դատարանում։ Սահմանադրական դատարանի որոշումը՝ այստեղ  https://www.concourt.am/decision/decisions/6421e55c142ad_SDV-1680.pdf

https://factor.am/

 

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36