Նախագահի նստավայրի տարածքում կազմակերպվեց սիրողական աստղադիտում երեխաների մասնակցությամբ

18.07.2018 11:11
1237

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրի տարածքում «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կազմակերպած աստղադիտման շրջանակում մի խումբ երեխաներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ հնարավորություն ունեցան դիտել Lուսինը, Վեներան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս ներկա էր աստղադիտմանը․ նա զրուցեց երեխաների և կազմակերպիչների հետ։

«Հաջորդ անգամ պետք է երեխաներին Բյուրականի աստղադիտարան հրավիրել: Կարծում եմ` նրանց համար հետաքրքիր փորձառություն է Լուսինը, աստղերը տեսնելը: Այդ փոքրիկ կետերը, որ երկնակամարում կան, իրականում կետեր չեն, այլ հսկա, գեղեցիկ մոլորակներ: Ցանկալի է երեխաներին օգնել, որ նրանց երևակայությունը զարգանա, մտահորիզոնն ընդլայնվի և հասկանան, որ կյանքում ամեն ինչ կարող են անել, մանավանդ՝ նոր Հայաստանում»,- շեշտեց նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում աստղագիտության զարգացմանը՝ Արմեն Սարգսյանը շեշտեց, որ մեր երկրում առհասարակ գիտության զարգացման համար ներուժը մեծ է: «Այսօր հանդիպեցի երկու խումբ ֆիզիկոսների հետ և’ ֆիզիկայի ինստիտուտից, և’ համալսարանից, քանի որ գիտությունը և կրթությունը շատ էական են մեր երկրի համար: Հայաստանը չի կարող լինել բնական ռեսուրսների երկիր, հետևաբար պետք է լինի բնական մտքի երկիր. մտքի, որը կկարողանա մրցել ամբողջ աշխարհում»,-ասաց նա և հավելեց, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե փոքր տարիքից երեխաներին ոգևորեն, ոգեկոչեն և ճանապարհ ցույց տան:

Նախագահը երեխաներին հորդորեց գտնել այնպիսի աշխատանք, որն իսկապես սիրում են, ազատ արտահայտեն իրենց մտքերը և ներուժը ծառայեցնեն իրենց, իրենց ընտանիքին և հայրենիքին:

Հասարակական կազմակերպության անդամ Ծովակ Ոսկանյանի խոսքով`  նախաձեռնության նպատակը սիրողական աստղագիտության և աստղադիտման հանրայնացումն է, այդ մշակույթի տարածումը: «Վայրի ընտրությունը խորհրդանշական է. մենք, լինելով հասարակական կազմակերպություն, մեր պարտքն ենք համարում ամրապնդել պետականությունը և դրա գաղափարը»,-ընգծեց նա:

Նա ասաց, որ սիրողական աստղադիտումը նոր բացահայտումներ անելու և գեղագիտական հաճույք ստանալու հնարավորություն է տալիս: Իր կյանքում նման բացահայտումներ շատ են եղել և ինքը բավականին շատ նոր երկնային մարմիններ է գտել:

Սիրողական աստղադիտում իրականացնելու նախաձեռնությամբ ՀՀ նախագահի աշխատակազմին էր դիմել  «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը, որը աստղադիտումներ և բաց դասեր է անցկացնում` նպատակ ունենալով զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել դրա նկատմամբ: Նախագահի աշխատակազմն ընդառաջել էր կազմակերպության խնդրանքին` հնարավորություն ընձեռելով միջոցառումը կյանքի կոչել նստավայրի տարածքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40