Մրցույթ` ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

01.06.2022 10:41
1163

ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),

4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,

5. ինքնակենսագրություն:

 

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Կապանի պետական բժշկական քոլեջում:

 

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունիսի 30-ին՝ ժամը 10:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի պետական բժշկական քոլեջում, հասցեն՝ ք.Կապան, Շահումյան 37 ա :

Տեղեկությունների համար զանգահարել 0285-5-25-70, 094-43-42-06  հեռախոսահամարներով, էլ. հասցե` [email protected]:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22