Հայտնի մատնիչ Սիրուշ Ակլունցին սեփական տնի՞ց են վռնդում

07.05.2018 15:42
2078

Ամիսներ առաջ էր, որ մարզպետը խնդրեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սիրուշ Ակլունցին՝ ընդդեմ «Սյունյաց երկրի» մի մատնություն ներկայացնել ոստիկանություն:

Վահե Հակոբյանը դրա դիմաց մի քանի խոստում տվեց. ա)կօգնի բանկային վարկերը փակելու եւ գրավադրված սեփական բնակարանի անձեռնմխելիությունն ապահովելու գործում, բ)ընթացք չի տա դպրոցի այն ուսուցիչների բողոքին, ովքեր Սիրուշի վարկային խնդիրների լուծմանը (տնօրենի պարտադրանքով) օգնել են՝ իրենք իսկ ընկնելով վարկային փոսի մեջ, գ)տարիքը լրանալուց հետո էլ Սիրուշին թույլ կտրվի պաշտոնավարել իբրեւ դպրոցի տնօրեն, դ)հնարավորություն կտրվի փոխել դպրոցի կառավարման խորհրդի կազմը եւ Սիրուշի անձնական թեկնածուին հետագայում կդարձնի Սիրուշին փոխարինող, ե)Սիրուշը կարող է այսուհետ եւս իր բարեկամներին անարգել աշխատանքի ընդունել իր իսկ ղեկավարած դպրոցում:

Այդ ամենը՝ մի բանի դիմաց. Սիրուշ Ակլունցը պետք է ստանձնի մատնիչի անբարո առաքելություն:

Սիրուշը հանձն առավ այդ առաջարկի կատարումը եւ «գործ» տվեց ոստիկանությանը՝ ընդդեմ «Սյունյաց երկրի», ընդդեմ այն թերթի, որի հետ ինքը որեւէ առնչություն չի ունեցել վերջին ութ տարում:

Սիրուշի եւ Վահեի վերջին հանդիպումը կայացավ այն ժամանակ, երբ Սիրուշը պետք է ՀՀ քննչական կոմիտեում ցուցմունք տար ընդդեմ «Սյունյաց երկրի»՝ իր հաղորդման առնչությամբ: Այդ հանդիպման ընթացքում Վահեն նորից է պնդել իր խնդրանքը եւ խոստումը՝ աղաչելով՝ ոչ մի դեպքում չհրաժարվել ոստիկանություն ներկայացրած հաղորդումից:

Արտառոց այս դեպքը, կարծում ենք, կարժանանա նախաքննական մարմնի ուշադրությանը, քանզի Վահե Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է տվյալ գործով նախաքննությանը: Հուսով ենք՝ Վահեն կհրավիրվի հարցաքննության, ինչպես բոլոր մահկանացուները…

Սիրուշին խոստումներ տալուց ամիսներ են անցել, բայց Վահեն չի կատարել իր գլխավոր եւ առաջին խոստումը. օգնել Սիրուշին՝ բանկային վարկերը փակելու եւ գրավադրված սեփական տան անձեռնմխելիությունն ապահովելու հարցում:

Պարզվում է, որ օրեր առաջ բանկային մի կազմակերպություն, որտեղ գրավադրված էր Սիրուշ Ակլունցի սեփական տունը, հարկադիր կատարողները, դատական վճռի ուժով, եկել ու այդ տնից հանել են Սիրուշի ընտանիքը:

Ականատեսները պատմում են, որ Սիրուշը փորձել է դիմադրել հարկադիր կատարողներին՝ մեծ ճակատամարտ տալով, նույնիսկ գետնին պառկելով, նույնիսկ մարզպետի անունը տալով: Բայց հարկադիր կատարողները, ի վերջո, իրենց գործն ավարտին են հասցրել, որից հետո տան դռները կնքել ու տունը հանձնել են բանկին:

Թե որտեղ է օրեր շարունակ բնակվել այդ ընտանիքը՝ կարեւոր չէ ու ոչ էլ հետաքրքիր է: 

Օրեր անց, սակայն, սիրուշականներն ապօրինաբար պոկել են բնակարանի դռներին դրված կնիքները եւ վերադարձել իրենց երբեմնի բնակարանը: Միաժամանակ դիմել են դատարան՝ սեփական տնից իրենց վռնդելու գործը մի քիչ հետաձգելու խնդրանքով:

Մինչդեռ հարկադիր կատարողները վարույթ են սկսել՝ այլեւս բանկի սեփականություն հանդիսացող տան դռների կնիքները պոկելու եւ այնտեղ մտնելու համար:

Անկեղծորեն՝ տխուր պատմություն է:

Եվ ստիպված ենք հարց ուղղել Վահե Հակոբյանին. տղա, մարդուն մղել ես մատնության, ինչո՞ւ խոստումդ չես կատարում եւ ինչո՞ւ նրա պարտքերը չես մարում:

… Մենք կհետեւենք Սիրուշ Ակլունցին սեփականազրկելու գործընթացին եւ ընթերցողներին տեղյակ կպահենք հետագա զարգացումների մասին:

Ժամանակ գտնելու դեպքում ընթերցողներին տեղյակ կպահենք նաեւ, թե ինչպես է հանրակրթական դպրոցի տնօրենը հայտնվել նման դրության մեջ. հավատացեք, շատ հետաքրքիր պատմություն է:

Այդ ամենը, խոստովանենք, արտառոց լինելով հանդերձ, մեզ չի զարմացնում այլեւս: Եվ նույնիսկ, ինչպես նշեցինք, ափսոսանքի ու կարեկցանքի զգացմունք է մեր մեջ արթնացնում:

Այլ հարց է մեզ զարմացնում. այդ տիկնո՞ջն եք վստահել մեր երեխաների կրթության ու դաստիարակության գործը:

Հ.Գ. 

Ս.թ. մայիսի 2-ին Սիրուշը հայտնվել է աղմկահարույց մի նոր պատմության մեջ:

Գորիսում տեղեկություն է տարածվել, որ նա քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիային մասնակցող մի դպրոցականի է ապտակել, ինչի մասին հաղորդում է տարածել GorisToday ֆեյսբուքյան էջը:

Սյունիքի մարզային ոստիկանությունը, որի պետի տեղակալը Սիրուշի քրոջ որդի Անդրանիկ Մինասյանն է, ուշադրություն չի դարձրել այդ ահազանգին:

Գորիսում աղմուկ հանած այդ գործի վերաբերյալ ավելի ուշ նույն կայքը տարածել է դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի՝ տեղեկատվությունը հերքող խոսքը:

Այդուհանդերձ ուշագրավ է Գորիսի  ոստիկանության պահվածքը. եթե ուրիշ մեկի վերաբերյալ նմանատիպ մի տեղեկատվություն տարածվեր, անմիջապես հետաքննություն կսկսեին՝ հայտարարելով. «Մենք մեր գործն ենք անում, եթե պարզվի, որ նման բան չի եղել, կդադարեցնենք քննությունը» (այդպիսի բազմաթիվ օրինակներ ունենք):

Սիրուշի դեպքում, մինչդեռ, Գորիսի ոստիկանապետը որեւէ քայլ չի ձեռնարկել: Հավանաբար պատվեր չի եղել…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26