«Ստեփանակերտի» անունը չեն թույլատրում օգտագործել ու արդեն պետական չենք. Փափազյանի անվ.պետական թատրոնի տնօրեն

27.03.2024 14:09
1589

92 տարվա պատմություն ունեցող Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Հայաստանում վերագրանցվել է այլ անունով՝ «Վահրամ Փափազյանի անվան արցախյան թատերարվեստի պահպանման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակեպություն և Թատրոնի միազգային օրը, ինչպես սովորաբար էր լինում, առաջնախաղով հանդես գալու հնարավորություն չունի։

Panprama.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, այժմ՝ «Վահրամ Փափազյանի անվան արցախյան թատերարվեստի պահպանման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակեպության նախագահ Արմեն Հարությունյանն ասաց, որ Հայաստանում «Ստեփանակերտ» կամ «Արցախ» անունով պետռեգիստը չի գրանցում. «Վահրամ Փափազյանի անունը մնացել է, բայց Ստեփանակերտի անունը չեն թույլատրում օգտագործել։ Արդեն պետական չենք. պետական Արցախում էինք, Հայաստանում դարձանք հասարակական կազմակերպություն, քանի որ պետական աջակցություն չկա, ինքներս ենք փորձում թատրոնը պահել»։

Նա նշեց, որ հենց Հայաստանի կառավարության որոշումն է, որ արցախյան մշակութային կենտրոնները, համույթները Հայաստանում չգրանցեն ու ցրվեն. «Իրենք կարող էին պահպանել. գումարը, որը մեզ Արցախում տրվում էր որպես պետական թատրոն, Հայաստանից էին ուղարկում։ Կամք և ցանկություն ունենալու դեպքում կարող էին պահպանել։ Սակայն իրենք չեն ուզում պահել։ Իսկ մենք մեր գործունեությունը շարունակելու կամք ունենք։ Թատերախմբի անդամներից մի քանիսն  աշխատանքի է ընդունվել, մի մասն թատրոնից դուրս է աշխատանք փնտրում, բայց բոլորը սպասում են՝  թատրոնը բացվի ու աշխատեն։ Մենք ունենք աշխատանքը շարունակելու կամք, փորձում ենք բանակցել անհատների հետ տարածքի համար, հովանավորներ գտնել որոշակի ֆինանսավորման համար»։

Ա.Հարությունյանի խոսքով, հիմա չունեն թատրոնի համար անհրաժեշտ ոչ մի պայման՝ ոչ շենք, ոչ տեխնիկա, որ բեմական զգեստներ, բայց փորձում են կազմակերպել իրենց գործունեությունը ու կամաց-կամաց ոտքի կանգնել.  «Հին նկուղում փորձեր ենք անում, նոր ներայացում ենք պատրաստում Լիբանան հյուրախաղերի մեկնելու համար։  «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ Այն Ստեփանակերտում խաղացել ենք ռուսերեն, հիմա արդեն հայերեն ենք խաղալու և տարբերվում է մեր նախկին բեմադրությունից»։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բռնի տեղահանությունից հետո Երևանում՝ «Բոհեմ» և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում խաղացել է երկու ներկայացում, սակայն, Ա. Հարությունյանն ասաց, որ չեն կարող անընդհատ խնդրողի կարգավիճակում լինեն։

«Մենք ուզում ենք մեր տարածքն ունենալ՝ թեկուզ փոքր, թեկուզ ոչ նորոգված։ Մենք մեր ուժերով ամենը կամաց-կամաց կանենք, միայն թե տարածք ունենանք ու մերը լինի»,- ասաց թատրոնի տնօրենը։

Նա ասաց, որ Արցախում ամեն տարի, նույնիսկ Արցախյան երրորդ պատերազմից հետո, մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգայն օրը, իրենք նշել են առաջնախաղով, իսկ այսօր՝ «ինչպես նշեցի՝ ոչ տեղ ունենք, ոչ հնարավորություն»։

«Օրվա առիթով Հայաստանի թատերական խմբերին կցանկանամ՝ երբեք մեր կարգավիճակում չհայտնվեն,  ունենան նոր ստեղծագործական հաջողություններ, լեփ-լեցուն դահլիճներ։
Արցախցի իմ գործընկերներին, դերասաններին ցանկանում եմ՝ մեր թատրոնը շուտով դռները բացի ու արժանապատիվ իրենց աշխատանքը, գործունեությունը վերսկսեն, դրա համար ամեն ինչ անում եմ»։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40