Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հրաժեշտի արարողությունը

13.02.2018 17:26
1911

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռումեն Ռադեւը կարճատեւ հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:

«Հարգելի՛ պարոն նախագահ, տիկի՛ն Ռադեւա,Մեկ անգամ եւս ուզում եմ ուրախությունս հայտնել Ձեր այցի կապակցությամբ եւ գոհունակությամբ արձանագրել, որ Ձեր այցը շատ դրական արձագանք ունի մեր հասարակության մեջ: Եվ սա այն դեպքերից է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ. մենք մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մյուս կողմից՝ մեր հասարակության արձագանքը, իրոք, խոսում է այն մասին, որ Բուլղարիան եւ բուլղարացիները մեր ժողովրդի հարգանքն են վայելում: Վստահ եմ, որ երեկ Երեւանում ունեցած Ձեր հանդիպումների ժամանակ եւս Դուք տեսել եք այդ վերաբերմունքը, եւ հուսով եմ, որ արդյունավետ հանդիպումներ են եղել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին հրավերի եւ բացառիկ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ երեկ Երեւանում, իսկապես, իրենց զգացել են ինչպես տանը: 

«Նույնը կարող եմ ասել նաեւ Բուլղարիայի կողմից ձեր երկրի եւ ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մասին: Շատ ուրախ եմ, որ կարողացանք ակտիվացնել մեր հարաբերությունները եւ նոր լիցք հաղորդել դրանց: Շատ կարեւոր է լավ մթնոլորտ ստեղծել քաղաքական դաշտում: Ես վստահ կարող եմ ասել, որ երեկ ավելի հաստատակամ դարձա իմ այն զգացողության մեջ, որ մեր ազգերի միջեւ հարաբերությունները, իրոք, շատ ջերմ են: Հատկապես ուզում եմ նշել Պեյո Յավորովի անվան դպրոցի մասին, որտեղ բավականին ջերմ ընդունելության արժանացանք: Անչափ ուրախ եմ, որ գործարար միջավայրն ավելի կակտիվացնի իր գործունեությունը: Կունենանք եւս երկու հուշագիր, ինչը համագործակցության զարգացման համար մեծ խթան կլինի: Ես մեծ հույսեր եմ կապում հունիսին Բուրգասում կայանալիք գործարար համաժողովի հետ»,- ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

president.am

13.02.2018

Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով

28.07.2026 11:11

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային այցով եղել է Արծվանիկ և Կաղնուտ գյուղական բնակավայրերում

28.07.2026 10:44

Պուտինը կրկին պահանջել է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ

28.07.2026 10:41

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

28.07.2026 10:19

Ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներում

28.07.2026 10:09

Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին

27.07.2026 17:49

Իրանն Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում․ Բաքուն արձագանքել է

27.07.2026 17:33

«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին

27.07.2026 17:28

Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին

27.07.2026 16:52

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔ

27.07.2026 16:11

Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

27.07.2026 16:05

Ուկրաինան հարձակվել է Ուդմուրտիայում գտնվող Ռոսռեզերվի նավթաբազայի վրա

27.07.2026 15:54