Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը

28.07.2025 11:05
687

Անիմաստ է խաղաղություն կնքել նրանց հետ, ովքեր գալիս են քեզ սպանելու․ խաղաղությո՛ւն պետք է կնքել միայն թշնամու տանը` Քո՛ պարտադրանքով։

Ո՛չ մի թիզ հող և ո՛չ մի զիջում Ադրբեջանին, Թուրքիային, Ամերիկային (ինչ-որ մասնավոր ընկերության) կամ ուրիշ որևէ մեկին, երբե՛ք: Ավելին՝ ինչը զավթվել է նրանց կողմից` ազատագրե՛լ ամբողջությամբ։ Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ, ու վե՛րջ:

Բոլոր պետությունների ղեկավարներ, լսե՛ք ինձ ու ականջներիդ օ՛ղ արեք. ձեր պետությունների պետական շահը մեզ համար ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մե՛ր պետության, մեր սուրբ Հայաստանի պետական շահն ու վե՛րջ:

Այն պետությունները, որոնք հավակնություններ կունենան Հայաստանի անկախ և ինքնիշխան պետության, Հայաստանի և հատկապես Սյունիքի տարածքային ամբողջականության նկատմամբ, կկործանվե՛ն։

Միայն զենքո՛վ է հնարավոր փրկել, վերականգնել, պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը․ միայն զենքո՛վ պիտի պաշտպանվի հայը ու վե՛րջ:

Ես զենք վերցրել ու միշտ վերցնելու եմ՝ իմ սուրբ հայրենիքի բոլոր թշնամիներին ոչնչացնելո՛ւ համար:

Հայրենիքս, Եկեղեցիս, Պետությունս, Ընտանիքս և Ժողովրդիս պաշտպանելու համար ինձ օրենքներ և հրամաններ պետք չեն։

Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ. կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը։

Խաչիկ Ասրյան

Գնդապետ, «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34