Փաշինյան-Ալիև ծանոթությունից հետո. փոխադարձ երաշխիքների մաքոքը

15.06.2018 21:41
1396

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին: Նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Նախօրեին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով ԱՊՀ ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին ու Ալիևին: Հայաստանի վարչապետը հետո հայտնել էր համացանցով, որ եղել է միայն ծանոթության ձեռքսեղմում, այլ քննարկում և բովանդակություն չի եղել: Հաշվի առնելով այն, որ դրա նախօրեին Կրեմլում հանդիպելով Ալիևի հետ՝ Պուտինն ասել էր, որ նրան օգոստոսի 30-ին սպասում է Մոսկվայում՝ Ռուսաստան այցի շրջանակում, պետք է ենթադրել, որ մինչև օգոստոսի 30-ը Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում սպասելը թերևս իրատեսական չէ:

Մյուս կողմից՝ իհարկե, հարց կարող է առաջանալ, թե արդյո՞ք այլ նախաձեռնության կամ հովանու ներքո չի կարող լինել այդպիսի հանդիպում, ասենք՝ ֆրանսիական կամ ամերիկյան: Նախօրեին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և հետո տարածել հայտարարություն, որում նշված էր նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու աշխատանքի մասին: Այսինքն՝ առաջին դեմքերի մակարդակով հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների օրակարգում չէ: Մյուս կողմից՝ սա հասկանալի իրավիճակ է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում դեռևս ընթացքի մեջ է նոր իշխանության ձևավորումը, առավել ևս, որ դե ֆակտո խոսքը ըստ էության ժամանակավոր իշխանության մասին է: Ավելին, իշխանության վերափոխման պրոցեսում է նաև Արցախը:

Ահա այս պայմաններում ակնառու է, որ չի կարող որևէ առարկայական խոսակցություն լինել Փաշինյան-Ալիև մակարդակում: Առանցքայինն անշուշտ դիտարկվում է անվտանգության հարցը՝ հատկապես սահմանագծին ադրբեջանական կուտակումների մասին տեղեկատվության և Նախիջևանի ուղղությամբ շարժերի ֆոնին: Սակայն հատկանշական է, որ հայկական կողմը Մոսկվա այցից առաջ չի խոսել այդ մասին, միևնույն ժամանակ հայտարարվել է, որ Մոսկվայում էլ խոսք չի եղել Արցախյան խնդրի մասին: Դա նշանակում է, որ Երևանը կա՛մ չի տեսել այստեղ առանձնապես տագնապալի որևէ բան, կա՛մ իրավիճակը հայ-ռուսական տիրույթում այնպիսին է, որը չի առաջացնում ավելորդ քննարկումների կարիք:

Մեծ հաշվով, Ալիևին օգոստոսի 30-ին Մոսկվայում սպասելու մասին հայտարարությամբ Պուտինն էլ իր հերթին կարծես թե բավականին թափանցիկ ակնարկում է, որ մինչ այդ չի ակնկալում, այսպես ասած, արտահերթ շփումներ, չունի այդպիսի մտադրություն և ցանկություն: Իսկ դա կարող է նշանակել նաև իրավիճակի լարվածության անցանկալիության մեսիջ, որը Ալիևը թերևս կհասկանա: Սա, իհարկե, ամենևին չի կարող նշանակել, որ հայկական կողմը կարող է հանգստանալ: Ամենևին, քանի որ կայունության բարձր կամ լայն մակարդակի երաշխիքները, որոնք անկասկած քաղաքական իրողությունների և շահերի ու ոչ թե բարի ցանկությունների դրսևորում են, ընդամենը միջոց կամ գործիք են անվտանգության և կայունության ներքին, մեր ռեսուրսային երաշխիքները ավելացնելու, ամրացնելու ժամանակ շահելու համար: Այդ ժամանակը պետք է օգտագործվի գերարդյունավետ:

Եվ այստեղ իհարկե այս հանգամանքը փոխկապակցված է. որքան արդյունավետ Հայաստանն օգտագործի իր ներքին երաշխիքները ամրացնելու և ավելացնելու համար, այնքան տևական և ամուր կլինեն արտաքին երաշխիքները: Այս իմաստով կարևոր է անհրաժեշտ ամրագրումը առ այն, որ Հայաստանի համար այստեղ չկա միանվագ չեզոքացման ենթակա խնդիր, և դա ուղղակի մեր կամքից անկախ՝ պարտադրված աշխատանքային ռեժիմ է որևէ իշխանության համար:

1in.am

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11