Նախագահն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

21.11.2017 16:07
1555

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:


Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:


«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետեւ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ այդ ամենում կարեւորելով ակտիվ փոխայցելությունները, որոնց շրջանակներում միայն վերջին մի քանի ամիսներին Հայաստան են այցելել ՌԴ կառավարության նախագահը, արդյունաբերության, կրթության, առողջապահության նախարարները, այս օրերին կայանում է արտգործնախարարի այցը:


Հանրապետության նախագահը նշել է նաեւ համատեղ անցկացված բազմաթիվ միջոցառումները՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը, ամսվա սկզբին անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի հոբելյանական 30-րդ նիստը:


Նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են, նախագահն ընդգծել է, որ այսուհետ եւս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ:


Արտգործնախարար Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները, ում հետ Հայաստանի նախագահն օրերս պաշտոնապես բացեց «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը»՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով:


Նախարարը հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում գործընկերոջ հետ ունեցած հանդիպման եւ քննարկումների արդյունքները:


«Ձեզ հետ միասին այսօր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը մասնակցելուց բացի, մենք Էդվարդ Նալբանդյանի հետ շատ մանրամասն բանակցություններ ենք վարել, ելույթ ենք ունեցել զանգվածային լրատվության միջոցների առջեւ, դիտարկել ենք մեր դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության բոլոր ոլորտները, ինչի մասին Դուք բավականին հանգամանալից նշեցիք: Չեմ կրկնվի, քանի որ իրականում, չկա մարդկային գործունեության որեւէ ոլորտ, որում Ռուսաստանն ու Հայաստանը չունենան գործնական փոխգործակցության ոչ թե ձեւական, այլ իրական մեխանիզմ: Այն, որ Դուք բարձր եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում մեր համագործակցությունը, մեզ համար մեծ պատիվ է: Կաշխատենք արդարացնել Ձեր եւ Ռուսաստանի նախագահի վստահությունը»,- հանրապետության նախագահի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

president.am
21 նոյեմբերի 2017թ.

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12