Նախարար Գնել Սանոսյանը Կապանի լեռնահարստացման կոմբինատում

30.09.2024 18:12
708

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդերքօգտագործման ոլորտը համակարգող փոխնախարար Հովհաննես Հարությունյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 2024 թվականի սեպտեմբերի 28-ին այցելեցին «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության լեռնահանքային համալիր։ Ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի ուղեկցությամբ հյուրերը եղան արտադրական տարածքներում, ծանոթացան կոմբինատի բնականոն գործունեությանը, իրականացվող ներդրումային ծրագրերին, լայնապրոֆիլ բարեփոխումների ընթացքին, անվտանգային և այլ միջոցառումներին։ Հյուրերին անվտանգության հրահանգավորման գործընթացների վերաբերյալ հակիրճ զեկույց ներկայացնելուց հետո կազմակերպվեց շրջայց նաև ստորգետնյա հանքում, որտեղ ընկերության մասնագետները նախարարին տեղում ներկայացրեցին նաև հանքի խնդրահարույց հարցերը՝ դրանց վերաբերվող աշխատանքային փաստաթղթերը և իրականացման գործընթացը։

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերությունը կարևորում է ՀՀ Կառավարության քաղաքականությունը ընդերքօգտագործման ոլորտում մշակող և իրականացնող նախարարության և տարածքային քաղաքականության իրագործման մարմնի ուշադրությունը տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը, նրանց խնդիրներին և պետություն - մասնավոր երկխոսությունը առողջ ու կառուցողական հունով զարգացնելու համատեքստում:

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերությունը իր գոհունակությունն է հայտնում այցելության և կազմակերպված բազմաբովանդակ քննարկման կապակցությամբ:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25