Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին

07.04.2026 16:51
380

Հանդիպման ընթացքում անդրադարձել են ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերին։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը լուրջ և հետևողական վերաբերմունք է ցուցաբերում կենսաբազմազանության պահպանության օրակարգի նկատմամբ՝ այն դիտարկելով որպես պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Տիկին դեսպանը բարձր է գնահատել նախարարության կողմից վերջերս իրականացված կարևոր օրենսդրական նախաձեռնությունները՝ մասնավորապես պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքն ու շրջանառությունն արգելող նախագծի ընդունումը, Նագոյայի արձանագրության վավերացումը և «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի վավերացումը։

Քննարկել են նաև թափոնների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Նախարարը ներկայացրել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ընթացքը՝ ընդգծելով այդ գործընթացում նիդերլանդական առաջավոր փորձի ուսումնասիրման և կիրառման կարևորությունը։

Անդրադարձել են նաև ջրային ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և երկկողմ համագործակցության զարգացման մի շարք այլ ուղղությունների։

Վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ և արդյունավետ համագործակցությունը բնապահպանության ոլորտում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակիչների հետ

06.11.2026 21:58

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06.11.2026 17:08

«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:23

«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:20

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

06.11.2026 14:18

Բարոյական հանցագործություն․ նրանք ոչնչացրին մարդու բարոյական կերպարը

06.11.2026 14:14

Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

06.11.2026 14:07

29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

06.11.2026 13:01

Ադրբեջանի իշխանական պատգամավորը և Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանին հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր են ճանաչում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

06.11.2026 12:58