Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

14.10.2019 20:36
1233

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել տեղական մշակույթի պահպանմանը և մարզերում տնտեսական աճի խթանմանը։ Այս առնչությամբ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է այնպիսի մրցունակ նախագծեր, գաղափարներ մշակել, որոնք տվյալ տարածաշրջանն ավելի գրավիչ և նախընտրելի կդարձնի օտարերկրյա ու տեղի զբոսաշրջիկների համար։

Հաջորդիվ նախարարը մարզպետներից լսել է ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել և անհատական աշխատանքներ տանել ծրագիր իրականացնող համայքների և շինարարների հետ՝ մեկնարկած շինաշխատանքները մինչ տարեվերջ ամբողջական ծավալով ու որակով ավարտին հասցնելու նպատակով։

Հանդիպմանը խոսվել է նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալների բարելավման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին գործող սպասարկման օբյեկտների սանիտարական մաքրության մակարդակի բարձրացման, ինչպես նաև տեսչական մարմինների հետ մարզպետարանների համակարգված աշխատանքին վերաբերող հարցերի մասին։

На изображении может находиться: 1 человек, сидит

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25