Նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է օրակարգային նշանակության մի շարք հարցեր

09.04.2019 20:53
1150

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության մի շարք հարցեր։

Սուրեն Պապիկյանը խորհրդակցությունը սկսել է ՀՀ համայնքների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման նախնական արդյունքների ներկայացմամբ։ Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցվել է 0,8 տոկոսով կամ գումարային արտահայտությամբ շուրջ 1 մլրդ դրամի չափով։

Ընդհանուր առմամբ գոհացուցիչ համարելով արձանագրված ցուցանիշները՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել բարձրացնել տարեկան պլանային նշաձողը և բյուջեի համար ապահովել առավելագույն մուտքեր։

ՀՀ կառավարության նախորդ նիստին նպաստների վճարման գործընթացում արձանագրված թերացումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների պատշաճ ապահովման առնչությամբ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ, անկախ հարցի միջգերատեսչական բնույթից, մարզպետները պարտավոր են պարզել բացթողումների իրական պատճառները։

Խոսելով համայնքների միավորման գործընթացում առաջիկա անելիքների մասին՝ նախարար Պապիկյանն արձանագրել է, որ աշխարհագրորեն և տնտեսապես համադրելի համայնքների միավորումը նրանց ինքնուրույնության մղելու և ենթակառուցվածքները զարգացնելու ինստիտուցիոնալ հնարավորություն է ընձեռնում։ Այս կապակցությամբ նախարարը հարկ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ միավորման գործընթացն այլևս իրականացվելու է հանրային լայն քննարկումների և համայնքների բնակչության ազատ կամարտահայտության սկզբունքով։

Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է նաև ուշադրության առանցքում պահել համայնքների սուբվենցիոն, ինչպես նաև առաջնային լուծում պահանջող ծրագրերով ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների որակը։ Նախարարն անթույլատրելի է համարել բոլորովին վերջերս հիմնանորոգված կամ վերանորոգված ճանապարհներում արձանագրված որակական խախտումները և ասել, որ անբարեխիղճ ճանապարհաշինարարական կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ բացառելու համար նմանօրինակ գործելաոճը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40