Հուշաղբյուր-կոթող` նվիրված Արցախյան հերոսամարտում զոհված նորավանցիների հիշատակին

11.12.2015 16:01
2045

Սիսիանի տարածաշրջանի Նորավան համայնքը նոյեմբերի 25-ին տոնական ու հաղթական  նոտաներով ու շեշտադրումներով էր համակվել: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ բացվեց Արցախյան հերոսամարտում զոհված նորավանցիների հիշատակին կանգնեցված հուշաղբյուր-կոթողը:

Իր երեք զավակներին միայնակ մեծացրած, զոհված ազատամարտիկ Մանվել Դոլուխանյանի այրին` Դշխուն Քանանյանը, հուզմունքով է Աշտարակից Նորավան գյուղ հասել: Հուշաղբյուր-կոթողը նաեւ իր ամուսնու անունն է փոխանցելու սերունդներին: «Մենք Նորավանում ապրել ենք մի քանի տարի, - հիշում է տիկին Դշխունը: - Աշտարակցի եմ. ամուսնացել-եկել եմ Նորավան, հետո նորից տեղափոխվել ենք Աշտարակ: Մանվելը երկրապահ կամավորական ջոկատին միացավ 1992թ.-ին եւ զոհվեց Մարտակերտում 1994-ին: Ասում էր` չգնալ չեմ կարող: Եթե գնամ, հանգիստ կլինեմ, որ իմ ընտանիքը, ազգը հանգիստ կքնի: Ինքը շատ հայրենասեր էր, դա է վկայում այն փաստը, որ նրա մեծ որդին էս պահին սահմաններն է պահում»:

Արցախյան ազատամարտի տարիներին Նորավանից հայրենի սահմանների պաշտպանությանն ու ազատագրմանն էին միացել 25 քաջորդիներ: Հարազատ օջախներ չվերադարձան նրանցից 6-ը` Գուրգեն Առաքելյանը, Ալբերտ Ազարյանը, Գրիգոր Բաղդագուլյանը, Սպարտակ եւ Կամո Հակոբջանյանները, Մանվել Դոլուխանյանը: Այդ տարիներին ազերիների կողմից կազմակերպված անասնագողության ժամանակ սպանվեց նաեւ խաղաղ բնակիչ Հրաչիկ Հակոբյանը:

«Որդիս ծնվել է Նորավանում, զոհվել Հորադիզում: 20  տարեկան էր, ժամկետային զինծառայող,  ընդամենն ութ ամիս էր ծառայել… Շատ ուժեղ, սիրուն, շատ խելոք ու հայրենասեր տղա էր իմ տղան, - արցունքները զսպելով` պատմում է Աննա Բաղդագուլյանը` զոհված ազատամարտիկ Գրիգոր Բաղդագուլյանի մայրը: - Սակայն ես հպարտ եմ, որ զավակս կյանքը նվիրել է հայրենիքին: Ուրախ եմ, որ չեն մոռացել մեր զավակներին. նրանք անզավակ էին, չամուսնացած դեռ… »:

Հուշաղբյուր-կոթողը կառուցելու նախաձեռնությունը համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանինն է: Աջակցել է ողջ համայնքը` ով ինչով կարողացել է: Հուշարձանն իր հաղթակամարով, կիսատ կյանքերը խորհրդանշող կիսակամարներով ու հզոր արծվով զոհվածների հիշատակը հավերժացնելուց զատ նաեւ սերունդներին միշտ զգոն պահելու խորհուրդ ունի: «Էսօր մատաղ սերունդը պիտի տեսնի այն հարգանքը, ուշադրությունը, մեծարանքը, որ կա ժողովրդի մեջ զոհվածների նկատմամբ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի համար», - նշեց համայնքի ղեկավարը:

Համայնքի ղեկավարին ու բնակչությանն իր շնորհակալույթյունը հայտնեց Արցախյան ազատամարտի հրամանատար Աշոտ Մինասյանը, այնուհետեւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց գյուղի համար հրատապ խնդիրներին. յուրաքանչյուր գյուղ շեն է իր զավակներով, իսկ Նորավանը մանկապարտեզ չունի, ճանապարհն անմխիթար վիճակում է:

«Արցախյան հերոսամարտը հայոց ազգի ողնաշարը շտկեց,- իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, - Արցախյան հերոսամարտը  մեզ էլ ավելի ճանաչելի դարձրեց աշխարհում, Արցախյան հերոսամարտը մեզ  տվեց մի նոր պատմություն, մենք կարողացանք  պատմության անիվը շրջել: Այսուհետ այստեղով անցնելիս բոլորս  հնարավորություն ունենք խոնարհվելու մեր հերոսների առջեւ»:

Չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը թվարկեց այն պատճառները, որոնք թույլ չտվեցին  քանակապես եւ տեխնիկապես  մեզ գերազանցող  թշնամուն հաղթանակ տոնել: Դրանք են` մեր ազգասիրությունը, պետականության արժեւորումը, քրիստոնեական հավատքը, գիտակցումը, որ Հայաստան աշխարհը չի սահմանափակվում այսօրվա մեր քաղաքական սահմաններով: «Մենք ազգովին պետք է լինենք պատրաստ ե՛ւ այսօրվա, ե՛ւ  առաջիկա  մեր բոլոր պայքարներում, բայց եթե չհիշենք մեր զոհված ազատամարտիկներին, մեր կենդանի ազատամարտիկներին, ովքեր այսօր մեր կողքին ու մեր շարքում են, մենք ապագայի մասին մտածել չենք կարող»:

Իրենց համագյուղացի զոհվածների անցած ճանապարհը ներկայացրին Նորավանի դպրոցի աշակերտները եւ խոստացան լինել նրանց արժանի հետեւորդները:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37