Նախարարների ազատման հաստատումից հետո վարչապետը հրաժարական կտա. նա մտնում է ԱԺ շենք՝ բանակցելու

02.10.2018 22:32
1090

«Այսօր պետք է խոսենք քաղաքական իրավիճակի մասին: Երեկ եւ այսօր Հանրապետական, ԲՀԿ եւ Դաշնակցություն կուսակցությունների պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակել: Մեր առաջին քայլը ԲՀԿ եւ Դաշանկցություն կուսակցությունների անդամ նախարարներն ու մարզպետները: Նրանք կարող են արդեն իսկ իրենց ազատված համարել:

Այս խորհրդարանը մերժված է հայ ժողովրդի կողմից ու մեր ժողովուրդը պետք է ունենա իր կողմից ընտրված խորհրդարան, նրանցից յորաքանչյուրին պետք է ընտրի ժողովուրդը իր քվեով:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք են եւ պարտադիր են, որովհետեւ դա եղել է մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության նախապայմաններից մեկը եւ այդ պայմանն ամրագրվել է կառավարության ծրագրում, որը հաստատվել է քվեարկությամբ: Այնտեղ գրված է, որ 1 տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա, ճիշտն ասած, արդեն հայտարարել եմ, բայց իրադարձությունները ավելի արագ են զարգանում եւ ես ասում եմ, որ մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ կունենանք ոչ թե դեկտեմբերին, այլ նոյեմբերի կեսին կամ վերջին:

Երբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքը հավաքեց 81 տոկոս վստահության ձայներ, նշնակեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը առավել քան ակնհայտ է»,-Բաղրամյան պողոտայում հայտնեց Ն. Փաշինյանը:

Այս խոսքերից հետո մոտեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ողջունեց բոլորին ու շնորհակալություն հայտնեց միասնականության համար:

«Նախարարների հրամանները հաստատելուց հետո, ես հրաժարական կտամ: Իմ հրաժարականի 7-րդ օրը ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, ապա պետք է անցնի եւս 7 օր, եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ, իսկ եթե չընտրեց, ուրեմն տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որպեսզի տպավորություն չլինի, թե ես կառչած եմ վարչապետի աթոռից, իմ հրաժարականից հետո եթե ժողովուրդը ուզի, մենք թույլ չենք տա նոր վարչապետի նշանակումը միասին: Այնուհետ ձեր վստահության քվեով ես կկարողանամ ընտրվել:

Ի՞նչ ենք անում հիմա՝ այն, ինչ կիսատ թողեցինք այս տարվա ապրիլի 16-ին: Գիտեք, ես որպես ԱԺ պատգամավոր ուզում էի գնալ իմ աշխատանքի վայրը՝ Ազգային ժողով: Հիմա ես, որպես վարչապետ, 24 ժամ իրավունք ունեմ մուտք գործել ԱԺ-ի տարածք: Հիմա ես կգնամ Դեմիրճյան փողոցով, այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան՝ ոչ մի մեքենա, թուփ, ծառ, տերեւ, ոչ մի պատգամավոր չի վնասվի: Ես կգնամ, մուտք կգործեմ Ազգային ժողովի տարածք, որպեսզի բանակցեմ նաեւ այնտեղ գտնվող պատգամավորների եւ քաղաքական ուժերի հետ՝ ստեղծված քաղաքական իրավիճակը հարթելու շուրջ: Եվ մենք դա կանենք սիրո եւ համերաշխության մթնոլորտում»,-ասաց վարչապետն ու ուղեւորվեց ԱԺ:

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40