Նախարարությունը փորձ կանցկացնի զորակոչիկների բուժհանձնաժողովի հետ. Թորոսյան

17.07.2018 12:12
1166

Կոռուպցիոն ռիսկեր կան, բայց բժիշկները պետք է իմանան, որ խախտումների համար նրանց պատիժ է սպասում. նախազգուշացնում է Հայաստանի առողջապահության նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը փորձ կանցկացնի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ։ Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ զորակոչիկներին պիլոտային ռեժիմով կզննեն ոչ թե զինկոմիսարիատում, այլ քաղաքացիական պոլիկլինիկաներում։ Փորձն ընթանում է Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում։

«Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, եթե լավ աշխատի, ապա տարածենք նաև մյուս զինկոմիսարիատների վրա», — ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերը մնում են, բայց բժիշկները պետք է իմանան, որ նման խախտումների համար կպատժվեն։

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանն ասել էր, որ բանակից վաղաժամ ազատվելու դեպքերի կեսից ավելին կապված է հիվանդությունների հետ, որոնք չի հաջողվել բացահայտել զորակոչի ժամանակ։

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40