Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը

18.07.2018 12:28
1170

ԱՇՆԱԿ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ծանոթացավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքներին: Արմենպրեսի փոխանցմամբ՝ նախարարը մի խումբ պաշտոնյաների, լրագրողների, շահագրգիռ ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ այս այցի նպատակը ներդրումային այս ծրագրի իրականացման դաշտում նոր էջ բացելն է:

«Մենք մտադիր ենք ծրագիրը դարձնել ավելի թափանցիկ ու ուժեղացնել հանրության վերահսկողությունը ծրագրի նկատմամբ: Մենք պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել այս ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարար Հակոբյանը:

Անդրադառնալով ծրագրի շուրջ առկա մտահոգություններին, որ տարիներ շարունակ ահռելի չարաշահումներ են եղել՝ նախարարը նշեց, որ չի ուզում ասել՝ հափշտակություններ եղել են, թե ոչ, քանի որ դա իր լիազորություններից դուրս է, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

«Ես միայն կարող եմ ասել, որ կանեմ ամեն ինչ, որ նման իրավախախտումների կատարումը բացառվի»,-վստահեցրեց պաշտոնյան:

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է հանրային հարթակ ստեղծել, որում կներգրավվեն ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն կունենան մասնակցել նախարարության կողմից ծրագրի շրջանակներում իրականացվող գործառույթներին, մրցույթների անցկացմանը, ստուգումներին և այլն:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է երկու խոշոր հատվածներ՝ Մ2 Երևան-Երասխ-Եղեգնաձոր-Մեղրի և Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհները և ճանապարհային ենթակառուցվածքները: Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորմամբ և բաժանված է առանձին տրանշների:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40