Նախատեսված ժամկետի մեջ չտեղավորվող շինարարություններ

16.09.2025 10:37
573

Հանրապետության կառավարության որդեգրած ծրագրի համաձայն՝ մինչև 2026 թվականը հանրապետությունում կիրականացվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում կամ հիմնանորոգում։ Իհարկե, հանրապետությունում դպրոցներ կառուցելը, հիմնանորոգելը, վերակառուցելը միանգամայն ողջունելի, սպասված քայլ է, խնդիրն այլ է, թե նման քանակի դպրոցական կառույց հնարավո՞ր է կյանքի կոչել կառավարության նախանշած ժամկետում, որը և քննարկվում է ստորև։ Ըստ կառավարության որոշման՝ ծրագրում ընդգրկված է 43 դպրոց Սյունիքից 16 դպրոց պիտի կառուցվի Գորիսի, տասը դպրոց՝ Կապանի, 14-ը՝ Սիսիանի, երեքը՝ Մեղրիի տարածաշրջաններում։

Ինչևէ, կապ հաստատեցինք դպրոցների տնօրենների հետ՝ տեղեկանալու շինարարության ընթացքի մասին։ Նախ եղանք կառուցվող թիվ 6 դպրոցի շինհրապարակում։ Կապանի թիվ 6 դպրոցի (տնօրեն՝ Մարինե Դավթյան) ուսումնական պարապմունքներն անցկացվում են Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցում, իսկ թիվ 6 հիմնական դպրոցի տեղում կառուցվում է 648 տեղանոց դպրոցական շենք, որի շինարարությունն իրականացնում է «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Ընթանում են առաջին հարկի կառուցման շինարարական աշխատանքները։ Ըստ շինարարությունը եզերող ցանկապատին փակցված  ցուցապաստառի՝ շինարարության մեկնարկը 2024-ին է եղել, ավարտը կլինի 2026 թվականին։ Ծրագրի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։

Գեղանուշի դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը փոխանցեց, որ կրթահամալիրի կառուցման ծրագիրն իրենցից վերցրել են, դպրոցի հիմնանորոգում պիտի լինի, բայց առայժմ ոչ մի փաստաթուղթ չկա այդ մասին։

Կապանի Սյունիք թաղամասի դպրոցի հին ուսումնական շենքում ընթանում են ուսումնական պարապմունքները, իսկ կողքին կառուցվում է նոր շենքը, որը նախատեսված է 144 երեխայի համար, այդ թվում՝ 40-ը՝ մանկապարտեզի։ Դպրոցական հին մասնաշենքը գտնվում էր վթարային վիճակում և տարիներ ի վեր չէր նորոգվել։

Ծավի դպրոցի տնօրեն Յուրիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դպրոցի երկու մասնաշենքից մեկը քանդել են, որի տեղում պիտի կառուցվի նոր կրթահամալիրը, բայց առայժմ շինարարական աշխատանքներ չեն սկսվել։ Շինարարությունը պիտի իրականացնի իրանական կազմակերպություն։

Արծվանիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Հարությունյանը խմբագրությանը տեղեկացրեց, որ նոր կրթահամալիրի շինարարությունն ընթանում է, իրենք դասերն  անցկացնում են հին մասնաշենքում, իսկ նորը կառուցվում է հնի կողքին։ 220 տեղանոց դպրոց կլինի, ևս 80 տեղ նախատեսվում է մանկապարտեզի համար։ Ըստ ամենայնի 2026-27 ուսումնական տարում դպրոցը պատրաստ կլինի շահագործման։ Ի դեպ, օպտիմալացման ծրագրի շրջանակում Դավիթբեկի դպրոցը պետք է միավորվի Արծվանիկի դպրոցի հետ։ Սահմանամերձ Դավիթբեկ գյուղի դպրոցը միացնել Արծվանիկի դպրոցին, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում․․․

Ինչպես հայտնեց Շվանիձորի միջնակարգի դպրոցի տնօրեն Ալեն Ավետիսյանը, դպրոցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են հուլիսից, իսկ պարապմունքներն անցկացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, նախատեսվում են ավարտել այս տարվա դեկտեմբերին։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ինքը չի հիշում, թե երբևէ դպրոցում նման հիմնանորոգում եղել է «Կոսմետիկ նորոգումներ եղել են, բայց այսպես հիմնովին, առաջին անգամ է արվում»։

Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի կողքին կառուցվում է նորը՝ 864 տեղանոց, շինարարությունն իրականացնում է «Մեղրու ճանապարհների շահագործում և շինարարության ձեռնարկություն» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ազատ Գասպարյան)։ Ինչպես հայտնեց դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը՝ դպրոցի մի մասնաշենքում (երկուսը քանդել են) ընթանում են ուսումնական պարապմունքները, որը հետագայում ևս քանդվելու է՝ տեղը զիջելով կանաչ տարածության։ Դպրոցի շինարարության ավարտ է նախատեսվել 2027 թվականի նոյեմբերի 30-ը, բայց շինարարները խոստացել են դպրոցական շենքի շահագործումն ավարտել ժամկետից շուտ՝ մանկավարժներին և աշակերտներին ազատելով ավելորդ անհարմարությունից։

Կառավարության վերոհիշյալ որոշմամբ Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի դպրոցի համար նախատեսվում էր կառուցել 144 տեղանոց կրթահամալիր։ Ինչպես հայտնեց դպրոցի տնօրեն Յանա Պողոսյանը, իրոք նախատեսված էր կրթահամալիր կառուցել, բայց Լեհվազում հարմար տարածք (մեկ հեկտար) չգտան։ Ծրագրի պատասխանատուները փոխանցեցին, թե կրթահամալիրի կառուցում չի լինի, այլ դպրոցի շենքը հիմնովին կնորոգեն և շենքին կից մի քանի դասարան կավելացնեն։ Ի դեպ, այդ դպրոցը նաև մարզադահլիճ չունի։ Այդ ամենը եղել է անցած ամռանը։ Դրանից հետո ոչ մի արձագանք...

Հունիսի 10-ից Կապանի տարածաշրջանի Աճանանի միջնակարգ դպրոցում նորոգում սկսեցին, որից հետո դպրոցական մասնաշենքը կկահավորվի նոր գույքով։ Սկզբում նախատեսվում էր կառուցել 144 տեղանոց կրթահամալիր, որ փոխարինվեց հիմնանորոգումով։ Դպրոցի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առայժմ պարապմունքներն անցկացվում են գյուղի վարչական շենքում  (դպրոց է հաճախում 70 աշակերտ, որոնց դասավանդմամբ զբաղված է 20 ուսուցիչ)։ Ըստ տնօրենի՝ շինարարական աշխատանքները կավարտվեն աշնանային արձակուրդի օրերին (հոկտեմբերի վերջին շաբաթը)։ «Շինարարներից գոհ ենք, գործերն արվում են մեր ուզած ձևով և որակով», - եզրափակեց Սոնա Հովհաննիսյանը։

Աշխատանքների պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։

Դպրոցների կառուցման ծրագրում ընդգրկված է նաև Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցը։ Ինչպես հայտնեց դպրոցի տնօրեն Անուշ Իսաջանյանը՝ տակավին ոչինչ արված չէ, բայց նման բան լինելու է, նախարարությունից են խոստացել (ուշադիր եղեք, ծրագրի ավարտ է սահմանված մինչև 2026 թվականը),  որին մի քանի ամիս է մնացել։ Իսկ Սիսիանի թիվ 2 դպրոցի համար պիտի կառուցվի 648 տեղանոց շենք։

Այլ ճակատագիր է բաժին ընկել Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցին, որի կառուցման շինաշխատանքները սկսվել են դեռևս 2020 թ նոյեմբերին։ Կրթօջախի տնօրեն Նորայր Եսայանի հավաստմամբ՝ անպատասխանատու շինարարի պատճառով  շինարարությունը ձգձգվել է մինչև 2025 թ ապրիլ, որից հետո շինարարությունը ստանձնել է նոր շինկազմակերպություն, որն օպերատիվորեն գործն առաջ է տանում։ Դասերն անցկացվում են կրթօջախի հին շենքում, դպրոց է հաճախում 74 աշակերտ, դասավանդողների թիվը՝ 20։ Նոյեմբերի վերջին նոր դպրոցը պատրաստ կլինի ընդունելու նրանց։ Կառավարության որոշմամբ՝ դպրոցը 150 տեղանոց է, ևս 20 տեղ կհատկացվի մանկապարտեզին։

Ծրագրի պատվիրատու կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն է։

Քարահունջի դպրոցի վերաբերմամբ նախատեսված էր նոր դպրոցի կառուցում, բայց գյուղում համապատասխան տարածք չի գտնվել։ Նորի կառուցումը փոխարինվել է դպրոցական ներկայիս շենքի հիմնանորոգումով։ Այժմ դասերն անցկացվում են դպրոցի երկու մասնաշենքից մեկում, մյուսում վերանորոգում է ընթանում։ Հետո կլինի հակառակը։ Ինչպես տեղեկացրեց  դպրոցի վարչատնտեսական համակարգող Գագիկ Հովսեփյանը,  հիմնանորոգումը սկսվել է հունիսի 25-ին, նախատեսվում է մինչև նոր տարին ավարտին հասցնել։ Այժմ դպրոցում սովորում է 151 աշակերտ, որոնց դասավանդում է 28 ուսուցիչ։

Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի միջնակարգ դպրոցի պարագայում ևս կառավարության որոշմամբ նախատեսվում է նոր կրթահամալիրի կառուցում՝ 144 տեղանոց, ևս 40 տեղ կհատկացվի մանկապարտեզին։ Ծրագրի պատասխանատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է։ Հարթաշենի դպրոցի վարչատնտեսական պատասխանատու Զորիկ Վարդանյանի փոխանցմամբ՝ շինթույլտվությունը տրվել է այս տարվա հունիսին, շինարարները խոստացել են կրթահամալիրի շինարարությունն երկու տարվա ընթացքում ավարտին հասցնել։

Քիչ հավանական է, որ մինչև դեկտեմբերի վերջը 43 դպրոցի համար նախատեսված կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումն ավարտին կհասցվեն։ Վերջերս մամուլում հաղորդագրություն եղավ, որ ՀՀ-ում 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրում կներգրավվի աշխատուժը Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Այդ մասին հռչակագիր են ստորագրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։ Այդպիսի ընդգրկուն ծրագրի իրականացման դեպքում հավելյալ աշխատուժը երբեք չի խանգարի...

Վահրամ Օրբելյան

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44