Ադրբեջանական կողմից կրակոցները նաև Բերդի շրջանի սահմանամերձ գյուղերում են լսվում. բնակիչ

11.04.2025 13:45
555

Վերջին 3 շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինար և Մովսես գյուղերում։

Չինար գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ վերջին շրջանում ակտիվացել են կրակոցները։

«Գյուղի ուղղությամբ չեն կրակոցները, բայց լսվում են գյուղում։ Գիշերներն են կրակում։ Գարնանը միշտ էլ ակտիվանում են»,–ասաց Չինարի բնակիչը։

Չինարի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը չցանկացավ մեկնաբանել տարածվող լուրերը, միայն ասաց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է։

Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ այսօր գիշերն էլ են կրակոցների ձայներ լսվել։

«Վերջին օրերին լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանց ուղղությունը հայտնի չէ։ Գյուղի ուղղությամբ չեն կրակում, վնասեր չի կրել գյուղը։ Իրավիճակն էլ հանգիստ է»,–ասաց նա։

ՀՀ ՊՆ–ից NEWS.am–ին հայտնեցին. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10