Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում N51-41 «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին

20.12.2017 10:38
1482

1. Հավանություն տալ «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականնների ներդրումային ծրագրին՝ համաձայն հավելվածի։


2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝


1) լիազորությունների շրջանակներում աջակցել գործող օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնությունների շրջանակներում արտոնությունների տրամադրման գործընթացին.


2) լիազորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրականացման բոլոր փուլերում անհրաժեշտ թույլտվությունների ստացման գործընթացին։


3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝


1) աջակցել ներդրումային ծրագրով նախատեսված հիմնական ուղղությունների առաջխաղացմանը.


2) քննարկել եւ աջակցել Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից տեղեկատվական կենտրոնի բացմանը։


4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝


1) քննարկել եւ ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի՝ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոց հատվածում ընկած ճանապարհի (մոտ 2 կմ) ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում հիմնանորոգման ենթակա ճանապահների ցանկում ներառելու համար.


2) համապատասխան ընկերությունների հետ քննարկել մինչեւ «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածք օպտիկաթելքային մալուխ անցկացնելու հնարավորությունը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություն։


5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ քննարկելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝


1) աջակցել «Ժայռ» համալիրի հողատարածքների համապատասխան նպատակային նշանակության փոփոխությունն իրականացնելու հարցում.


2) աջակցել սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 1, 2, 3, 4, 5 եւ 6 տարածքների վերականգնման եւ օգտագործման համար պայմանագիր կնքելու հարցում.


3) աջակցել սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 7-րդ տարածքը, ինչպես նաեւ Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի տարածքը ներդրողի կողմից ուղիղ վաճառքով սեփականության իրավունքով ձեռք բերելու համար։


6. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել եւ ներկայացնել առաջարկություն ծրագրում ընդգրկված Հին Խնձորեսկի 145 հեկտար տարածքում առաջիկա 75 տարվա ընթացքում, իսկ այդ տարածքից սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 3-րդ կետում ընդգրկված 4,6768 հեկտար տարածքում՝ 99 տարի ժամկետով, պատմամշակութային հուշարձանների պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից տնտեսական գործունեության ծավալման սահմանափակման հնարավորության, ինչպես նաեւ տարածքների ապօրինի կառուցապատման եւ հետագա օրինականացման կանխման հարցերի վերաբերյալ։


7. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին՝ համապատասխան ընկերությունների հետ քննարկել մինչեւ Խնձորեսկի հին ջրաղացի հրապարակն էլեկտրականության անցկացնելու եւ ենթակայան կառուցելու հնարավորությունը եւ ներկայացնել առաջարկություն։

ՀՀ վարչապետ
Կարեն Կարապետյան
7 դեկտեմբերի 2017թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34