Համահայկական առաջին խաղերի շախմատի չեմպիոնը

09.02.2024 14:26
1308

Սիսիանի շախմատային կյանքում 1998 թվականից պարբերաբար հնչում է Վարդան Մովսիսյանի անունը՝ իբրև այս կամ այն մրցաշարի հաղթող։ Տաղանդավոր սիսիանցին հաղթանակների շարքը սկսել է դեռևս 11 տարեկանից և շարունակում է ցայսօր։

Վարդան Մովսեսի Մովսիսյանը ծնվել է 1987 թ. մայիսի 31-ին Սիսիան քաղաքում։ 1994-2004 թթ. սովորել է Սիսիան քաղաքի № 2 միջն. դպրոցում։

6 տարեկանից հաճախել է մարզիչ Ալիկ Հարությունյանի ղեկավարած շախմատի խմբի պարապմունքներին, իսկ 1997 թ. դարձել է Սիսիանի նորաստեղծ շախմատի դպրոցի անդրանիկ սաներից մեկը:

1998 թ.-ին՝ 11 տարեկանում, Հայաստանի առաջնությունում խաղալով մինչև 14 տարեկանների խմբում, բաժանեց 1-3-րդ տեղերը:

12 տարեկան Վարդանը 1999 թ. սեպտեմբերին մասնակցեց Համահայկական առաջին խաղերին և դարձավ տղամարդկանց շախմատի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի և Գարի Կասպարովի գավաթին։

2000 թ. Կապանում կայացած մեծահասակների առաջնությունում դարձավ Սյունիքի փոխչեմպիոն։ Դրան հաջորդեց ևս մեկ հաջողություն. նույն թվականի ապրիլին 2-րդ տեղը գրավելով Հայաստանի 12-14 տարեկանների առաջնությունում՝ նվաճեց Հունաստանում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցելու ուղեգիր և ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարին մասնակցելու թույլտվություն։

Վարդան Մովսիսյանը 2000 թ․ հոկտեմբերին Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ ցույց տվեց 50 տոկոսանոց արդյունք (9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր)։

2001 թ. ապրիլին Հայաստանի 12-14 տարեկան պատանիների շախմատի առաջնությունում գրավելով 1-ին տեղը՝ կրկին նվաճեց աշխարհի պատանիների առաջնությանը մասնակցելու ուղեգիր, նաև իրավունք՝ մասնակցելու ՀՀ տղամարդկանց առաջին խմբի մրցաշարին:

Աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ, որը կայացավ Իսպանիայում 2001 թ. հոկտեմբերի-նոյեմբերին, Վարդան Մովսիսյանը կիսեց 12-22-րդ տեղերը։ 2002 թ. մարտին Երևանում մասնակցեց Հայաստանի 14-18 տարեկան պատանիների առաջնությանը և կիսեց 2-4-րդ տեղերը։

2002 թ. մայիս-հունիս ամիսներին Սիսիանում կայացավ Վուրգ Ոսկանյանի հուշամրցաշարը, որտեղ Վարդանը 6,5 միավորով գրավեց 1-ին տեղը և արժանացավ փոխանցիկ գավաթին։ Նույն հաջողությունը նշված հուշամրցաշարում նա կրկնեց 2008, 2016 և 2017 թվականներին։

2003 թ. փետրվար-մարտին կայացած Սյունիքի մարզի շախմատի առաջնությունում գրավեց առաջին տեղը՝ արժանանալով դրամական պարգևի, ստանալով առաջին լիգայի խաղերին մասնակցելու իրավունք։Նույն թվականի ապրիլին Վարդանը մասնակցեց ՀՀ 16-18 տարեկան պատանիների առաջնությանը և զբաղեցրեց 5-րդ տեղը:

2003 թ. օգոստոսին երրորդ համահայկական խաղերում 7 հնարավորից 6,5 միավոր վաստակելով գրավեց երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի։

2004 թ. փետրվարին կայացած Սյունիքի մարզի շախմատի առաջնությունում գրավեց առաջին տեղը։ Նշված առաջնությանը մասնակցեց նաև հաջորդ տարի՝ 2005-ին՝ դառնալով եռակի չեմպիոն։ Նույն հաջողությունը գրանցել է նաև 2009-ին, 2010-ին, 2012-ին, 2013-ին, 2016-ին։ 2008, 2011 թվականներին գրավել է երկրորդ տեղը, 2007-ին՝ երրորդ։

2004 թ. ապրիլին մասնակցելով Հայաստանի պատանիների շախմատի առաջնությանը՝ կիսեց 2-3-րդ տեղերը։ Սեպտեմբերին Երևանում կայացած արագ շախմատի մրցաշարում գրավեց առաջին տեղը։

2004-2010 թթ. Վարդան Մովսիսյանը Երևանի պետական ագրարային համալսարանի ուսանող էր։ Նա ուսանողական տարիներին մասնակցել է նաև մի շարք միջբուհական մրցաշարերի, գրանցել հաղթանակներ։

2005թ. օգոստոսին Հայաստանի մարզերի միջև անցկացված մարզական խաղերի շախմատի եզրափակիչ մրցումներում գրավել է երրորդ տեղը։

Վարդան Մովսիսյանը 2005 թ. սեպտեմբերին Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում կայացած Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունում 5 միավորով գրավեց 19-րդ տեղը, իսկ արագ շախմատում 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի։ Լրացրեց միջազգային վարպետի 1 նորմա։

2006 թ. հուլիսի 24-25-ը արագ շախմատի մրցաշարում գրավեց առաջին տեղը։ Իսկ հուլիս-օգոստոսին պատանիների առաջնությունում գրավելով 3-րդ տեղը՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ։ Վերջինս կայացավ Երևանում հոկտեմբերին։ Արդյունքը՝ 6,5 միավոր (40-րդ տեղ)։

Վարդան Մովսիսյանը 2010 թվականից մինչ օրս աշխատում է Սիսիանի շախմատի դպրոցում որպես ուսմասվար և զուգահեռաբար կատարում է մարզչական աշխատանք: Նրա աշակերտները հաջողությամբ հանդես են գալիս մարզային և հանրապետական մրցումներում:

2020 թ. փետրվարի 2-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Վարդան Մովսիսյանին շնորհել է «ՖԻԴԵ-ի վարպետ» կոչումը։

Տեքստը կազմեց Աննա Ավետիսյանը

27 ապրիլի 2021 թ.

Լուսանկարները ՝ Սիսիանի պատմության թանգարանի արխիվից

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40